Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Նիկոլի կառավարությունը հեզությամբ Հայաստանը ներքաշում է թուրքական ազդեցության ու գերակայության գոտի

Նիկոլի կառավարությունը հեզությամբ Հայաստանը ներքաշում է թուրքական ազդեցության ու գերակայության գոտի
08.10.2026 | 11:19

Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, վերջնական որոշում կայացնելու համար, ըստ Sabah թերթի, հարցը դեռևս քննարկվում է Անկարայում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և երկրի ազգային շահերը։ Ակնկալվում է, որ հարցը հոկտեմբերին կքննարկվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

Եթե ռազմական բազայի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության, ինչպես նաև ազդեցության էական ընդլայնում։ Արժեբանական առումով, այս սցենարի իրագործման դեպքում, Թուրքիայի զինված ուժերը կրկին կարող են ստանձնել Մեքքայի սրբավայրի պաշտպանությունը: ժամանակին Օսմանյան կայսրությունն էր վերահսկում մահմեդականների համար սրբազան վայրերը։

Թուրքիան արդեն մասնակցում է Սաուդյան թագավորության կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացմանը։ Նա առայժմ ուղիղ պատերազմի մեջ չի մտնում Եմենի հուսիների հետ, այլ աջակցում է սաուդիտներին՝ կիրառելով լիբիական տարբերակը: Հատկապես աջակցում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն՝ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հետախուզական, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության միջոցով։

Զուգահեռաբար, թուրքական տեղեկատվական դաշտում քննարկվում է, որ «մոտ ժամանակահատվածում» կարող են ցամաքային զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի պայմանագիրը համեմատելով ՆԱՏՕ-ի՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ կետի դրույթների հետ։

Ըստ այդ քննարկումների՝ հավանական է Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումների պաշտոնական առաջադրանքների կատարումը նաև Պակիստանում։

Նշեմ, որ Թուրքիան այժմ ռազմական բազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենամեծը գտնվում է օկուպացված ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսում։ Ռազմակայաններ կան Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։

Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական այս կտորը ևս պանթյուրքիստական գաղափարի իրագործման և թուրքական գերիշխանության հաստատման մաս է:

Հ.Գ.

Մի փոքր մտորելու կարողություն ունեցող մարդը, եթե համադրի տարածաշրջանի գործընթացները, կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ:

Ռուսաստանի հետ լավ կամ վատ դաշնակցային հարաբերություններ չե՞նք կամենում, ուրեմն ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ: Իրական այլընտրանք առայժմ չկա:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ