«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Շինարարություն իրականացնողն ազատված է աշխատանքից

Շինարարություն իրականացնողն ազատված է աշխատանքից
04.05.2019 | 19:13

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»,- գրել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում:

Օրերս անդրադառնալով լրագրողների հարցին՝ մարզային ծառայության պետը շարունակելու՞ է աշխատել մշակույթի նախարարության ենթակա կառույցում, Տիգրան Գալստյանը նշել էր, որ նրան աշխատանքից ազատելու, նկատողություն հայտարարելու իրավասություն ունի վերադասը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։ Ինչը և արվել է: Գործն ուղարկվել է դատախազություն: Կատարվում է հետախուզում:

Դիտվել է՝ 5908

Մեկնաբանություններ