«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Քրիստոնեական ուսմունքը՝ նոր աշխարհակարգի գաղափարական հենասյուն

Քրիստոնեական ուսմունքը՝ նոր աշխարհակարգի գաղափարական հենասյուն
14.10.2026 | 13:41

Ցանկացած քաղաքական, առավելապես աշխարհաքաղաքական իրադարձության հիմքում ներդրվում է գաղափարախոսություն՝ կրոնական, տնտեսական, ռազմական։

Նոր աշխարհակարգի հաստատման հիմքում դրված է գաղափարախոսություն ևս։ Չնայած Իսրայելի վարած արտաքին քաղաքականությանը՝ կապված Մերձավոր Արևելքի և Իրանի հետ (որն, ի դեպ, շատ քննադատությունների է արժանանում մոլորակի արևելքում), քաղաքակրթական առումով Իսրայելը հանդիսանում է վահան հենց քրիստոնեական ուսմունքի համար: Վստահ եմ՝ այս տողերից հետ շատերը կքննադատեն ինձ արտահայտածս մտքերի համար, բայց եկեք բացենք փակագծերը։

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզն այցելել է Քեմբրիջի համալսարանում գտնվող էկո մզկիթ, ինչը քաղաքական տեսանկյունից ազդակ է մահմեդական աշխարհի համար՝ ազատ տեղափոխվելու Մեծ Բրիտանիա և կենսագործունեություն ծավալելու։

Հոդվածն ընթերցողների մեծամասնությունը չի էլ պատկերացնում, թե ինչ ահռելի ներդրումներ են կատարում Մեծ Բրիտանիայում և ԵՄ անդամ երկրներում Մերձավոր Արևելքի շեյխերն ու Իրանի կառավարությունը։ Խոսքը ոչ թե միլիարդավոր դոլարների, այլ՝ տրիլիոնների մասին է։

Վերջին տարիներին արաբական աշխարհից բրիտանական ու ամերիկյան համալսարաններ են փոխանցվել տրիլիոն դոլարի չափ ֆինանսական միջոցներ, ինչը, բնականաբար, կանաչ լույս է վառում հատկապես թագավորական ընտանիքների և իրենց ազգակիցների համար, իսկ «մարդու իրավունքների» կեղծ լոզունգի ներքո ապրող ԵՄ-ն արդեն կորցրել է դեմքը՝ նմանվելով մահմեդական պրոտեկտորատի։

Ամեն օր հարյուրավոր, հազարավոր միգրատներ են լցվում ԵՄ երկրներ՝ քանի որ, հայտնվելով վերոնշյալ երկրների ծովային տարածքում անգամ, վերջիններիս փաստաբաններն աղաղակում են (asylum) քաղաքական ապաստան ստանալու՝ հենց վերոնշյալ երկրների կողմից սահմանված օրենքների մասին՝ ստանալով սոցիալական ապահովություն Փարիզում, Լոնդոնում կամ Բրյուսելում: Պատկերացրեք թե ինչպես կզգան իրենց մահմեդական թագավորական ընտանիքների ազգականները, երբ կարող են հարյուրավոր միլիարդներ ներդնել անշարժ գույքի ոլորտում և գնել որևէ մայրաքաղաքի կենտրոնը կամ հարգի թաղամասը (ասվածն իրականություն է, այլ ոչ՝ մտացածին պատմություն)։

Գլոբալիզմ կոչվածն իրականում էլիտաների խումբ է, որ քաղաքացուն դիտարկում է որպես մատերիալ՝ զուրկ ցանկացած ազգային գիտակցությունից ու սովորույթից. այո՛, այդպես ավելի հեշտ է կառավարել ամբոխը։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք գլոբալիստների խումբը չի՞ ֆինանսավորվում նույն ռադիկալ իսլամ քարոզողների կողմից: Պնդում եմ՝ ֆինանսավորվում են և դառնում գործիք իսլամի տարածման համար Եվրոպա մայրցամաքում։

Հենց այս կաստան է, որ պայքարում է ՌԴ նախագահի դեմ՝ անհարկի թիրախավորելով վերջինիս (քավ լիցի, չեմ պնդում, թե նախագահ Պուտինն անթերի է): Հենց այս խումբն է, որ թիրախավորում է նախագահ Թրամփին՝ իրենց մեդիաներով անհարկի մեղադրելով վերջինիս ՌԴ-ի օգտին աշխատելու համար։

Բնական է, որ ԱՄՆ-ն այժմ, արտաքին քաղաքական դոկտրին ընդունելով Չինաստանի դեմ տնտեսական պայքարը, պետք է օգնի ՌԴ-ին վերականգնել դիրքերը տարածաշրջանում՝ բալանսավորելով մոլորակի արևելյան հատվածը։

Նույն ԵՄ-ը բավականին սերտ համագործակցում է Իրանի այաթոլահների հետ տնտեսական ոլորտում (այլ հարց է, թե ինչ իրականություն է մատուցում մեդիան)։

Օրեր առաջ, տնտեսական կայունությունը պահպանելու համար, նախագահ Թրամփը վերացրեց ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սանկցիաներն ու սկսեց ուղիղ գնումներ ՌԴ-ից, ինչը, բնականաբար, առիթ հանդիսացավ մամուլի համար քննադատելու վերջինիս. իսկ ի՞նչ պետք է աներ ԱՄՆ նախագահը, որ չի արել։

Բոլորի համար պարզ է, որ ՌԴ-ն հետ չի քաշելու զորքերը արդեն իսկ գրաված տարածքներից, սակայն ԵՄ-ը հնարել է կեղծ թեզ, իբր ռուսական էքսպանսիան կտարածվի նաև ուկրաինական ճակատից այն կողմ։

Սակայն առավել քան պարզ է, որ պատերազմը պարզապես գործիք է ԵՄ անդամ պետությունների համար, որպեսզի զբաղվեն փողերի լվացմամբ՝ չխնայելով և՛ ռուս, և ուկրաինացի հասարակությունների կյանքերը։

Պատերազմում նախահարձակ եղել է ՌԴ-ն, սակայն դա արվել է ՆԱՏՕ-ին բազմաթիվ զգուշացումներից հետո՝ չընդլայնվել նախկին ԽՍՀՄ տարածքներում՝ պահպանելով բալանսը։

Հիմա անդրադառնանք Իսրայելին ու քրիստոնեական արժեքներին: ՈՒնենալով տարբեր կրոնական ուղղվածություն՝ Իսրայելն անուղղակիորեն պաշտպանում է քրիստոնյաներին, այլ հարց է, թե ինչու էր ԵՄ-ն շտապում ճանաչել Պաղեստինի անկախությունն ու տարածքային ամողջականությունը։ Պատճառը պարզ է՝ հստակ հակաամերիկյան քաղաքականություն և անուղղակի աջակցություն մահմեդականներին։

Զուգահեռաբար այս ընթացքում ԱՄՆ-ում արգելվում են իսլամի քարոզն ու հիջաբով կանանց ցույցերը երկրում, և պաշտոնական մակարդակով ԱՄՆ-ն այժմ ստանձում է քրիստոնեական ուսմունքի պահապանի դերը ողջ աշխարհում՝ ի տարբերություն Վատիկանի (Vatican city):

Սկանդինավյան որոշ երկրներ (Շվեդիա) հետևում են այս օրինակին, քանի որ վերջիններս նույնպես բախվել են սկզբում խաղաղ թվացող կրոնի՝ իսլամի գաղափարական էքսպանսիայի վտանգավորության տարբեր դրսևորումներին։

Իսլամում կա գլուխ (սուրահ), որտեղ քարոզվում է՝ ստիպել բոլորին (կամ համոզել) ընդունել «ճշմարիտ» կրոնը, և նրանք դա բացատրում են նրանով, որ Հիսուս Քրիստոսը ներկայացված է Ղուրանում որպես մարգարե, բայց ոչ երբեք՝ Աստծո որդի։

Եթե ընդունում ես Քրիստոսին որպես միակ ճշմարիտը, ապա մեխանիկորեն կիսում ես նրա գաղափարներից հիմնականները՝ լինել բարի և սիրել դիմացինին, հակառակ դեպքում՝ դատեք ինքներդ։

Ստացվում է այնպես, որ ԱՄՆ ազգային էլիտայի կողմից իշխանության բերված նախագահ Թրամփը հանդիսանում է քրիստոնեական ուսմունքի պաշպանը ողջ աշխարհում՝ թույլ չտալով իսլամի աստիճանական տարածումն արևմուտքում, իսկ ԱՄՆ դաշնակից Իսրայելի հակամահմեդական պայքարն օգնում է նաև ՌԴ-ին՝ թուրքական ազդեցության թուլացման մասով կովկասյան տարածաշրջանում, իսկ գլոբալ տեսանկյունից հանդիսանում է մահմեդականների ահ ու սարսափը։

Հիմա շատերը կպնդեն, որ հրեաների մեծամասնությունը բոլորին վերևից է նայում. հակառակ դեպքում կասե՞ք, թե ինչպես պետություն կերտեին մահմեդական աշխարհի միջև հայտնվելու պայմաններում։

Մի պահ մտածեք, թե որն է մեր՝ հայերիս ազգային գաղափարախոսությունը, ուր ենք գնում մենք։

Հ.Գ. Մահմեդական աշխարհում անսահման գերակայություն ունեցող այաթոլահների ռեժիմին հալածող ԱՄՆ-ն ուղղակիորեն ձևավորում է նոր աշխարհակարգ՝ որի գաղափարական հենասյունը քրիստունեությունն է:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ