Եթե էլիտաների կողմից բոլոր տեսակի անհաջողությունների պատճառը ժողովրդին համարելն ու մեղքը նրա վրա գցելը դիտարկենք անձ մակարդակի մարդկային հարաբերությունների տեսանկյունից և ավելի բարձր մակարդակի մարդկային համակարգերի հարաբերությունների տրամաբանության տեսանկյունից, ապա...
Այսօր շատերն են դառնացած հարց տալիս՝ ինչու՞ 21-րդ դարում կատարվեց մեզ հետ այն, ինչ հարյուր տարի առաջ արդեն կատարվել էր: Իսկ ի՞նչ է, երկու հարյուր տարի առաջ նույնը չէ՞ր կատարվել...
Նախորդ սերնդի պատերազմներում գլխավոր նպատակը տարածքներ գրավելն էր։ Ներկայիս ճանաչողական պատերազմում նպատակը մարդու գիտակցությունն ու մտածողությունը գրավելն է՝ նրա արժեքները, ինքնությունը, համոզմունքներն ու աշխարհընկալումը վերափոխելը...
Արծվաշեն՝ շուտով կամ երբեք: Նկատի ունեմ, որ եթե Արծվաշենի վերադարձի հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի տեսանելի ապագայում, ապա Արծվաշենը մեզ համար կդառնա Կարս, Իգդիր, Ադանա, Մուշ, Մարաշ, Սասուն, Նախիջևան...
Թույլ տվեք ձեզ հիասթափեցնել. մե՜նք չենք ընտրում ընտրություններում։ Մեր փոխարեն ընտրում է մեր էվոլյուցիոն «ծույլիկ» ուղեղը,մեր նախնադարյան վախերը և քաղաքական տեխնոլոգների կողմից լաբորատորիաներում մշակված նեյրոնային թակարդները։...
Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին...
1918-ի մայիսն էր։
Հայ ժողովուրդը հոգնած էր, ցրված, արյունաքամ։
Թվում էր՝ պատմությունը փակել է բոլոր դռները, իսկ աշխարհի քարտեզի վրա մեր անունը կամաց-կամաց ջնջվում է...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...