ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ներկայում աշխարհի ուժա-շահա-ռեսուրսային շատ բարդ իրավիճակը հղի է մեծ փոփոխություններով

Ներկայում աշխարհի ուժա-շահա-ռեսուրսային շատ բարդ իրավիճակը հղի է մեծ փոփոխություններով
12.03.2026 | 18:32

Նույնիսկ աշխարհաքաղաքական մակերեսային բնույթի նկատառումները ցույց են տալիս, որ Ռուսաստանին, ներկա ռազմաքաղաքական և ֆինանսատնտեսական պայմաններում, ձեռնտու է բալանսավորված քաղաքականություն վարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

Դա «բոլոր հավկիթները մեկ զամբյուղում չդնելու» դասական քաղաքականությունն է և դա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանի ահռելի ռեսուրսները պետք են բոլորին ու այդ թվում, առաջին հերթին, ԱՄՆ-ին և Չինաստանին։

Գլոբալ հակամարտության բոլոր կողմերը հրաշալի հասկանում են, որ կան ուժային գոյապայքարի հիմնարար բնույթի օրենքներ ու օրինաչափություններ, որոնք մշտապես ուժի մեջ են, անկախ նրանից, թե տվյալ պահին շահի տեսանկյունից ով ում ընկերն է կամ էլ ձևացնում է, թե ընկերն է։

Աշխարհում ամեն տեսակի ընկերությունն ու թշնամությունը ժամանակավոր են, կախված տվյալ ժամանակահատվածում ուժա-շահային բազմաչափ բալանսներից, որոնք էլ դինամիկ բնույթ ունեն և, ըստ այդմ էլ, նմանատիպ փոփոխական բնույթ ունեն ընկերությունն ու թշնամությունը։

Ներկայում աշխարհի ուժա-շահա-ռեսուրսային շատ բարդ իրավիճակը հղի է մեծ փոփոխություններով, որում պատասխանատու որոշումներ կայացնողների ինտուիցիայի վրա հիմնված դասական մեթոդները հնացած են, որի պատճառով էլ գլոբալ քաղաքականության մեջ մի կատաստրոֆիկ սխալը մյուսին է հաջորդում։

Այդ սխալների հիմնական պատճառները մարդկանց մոտ գիտելիքի ու ինֆորմացիայի պակասն է, ավելորդ ինքնավստահությունն ու էմոցիաները, մտածողության իներցիան և մարդկային ուղեղի սահմանափակ հնարավորությունները, որոնցից խուսափելու համարյա թե միակ ձևը որոշումներ կայացնելու ծանրության կենտրոնը տանելն է դեպի քանակական գիտական մեթոդներն ու դրանց կոմպյուտերային իրականացումը։

Իսկ գիտական մեթոդներն էլ պետք է հիմնված լինեն մարդկանց կյանքի ու նրանց հարաբերությունների հիմնարար բնույթի մաթեմատիկական տեսության վրա, որը որոշումներ կայացնելու ժամանակ սուբյեկտիվիզմից ու էմոցիաներից ազատվելու միակ միջոցն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ