Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ուկրաինան խնդրում է փակել Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար

Ուկրաինան խնդրում է փակել Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար
29.11.2018 | 18:03

Ուկրաինան մտադիր է հասնել նրան, որ Բոսֆորի նեղուցը ռուսաստանյան նավերի համար անհասնելի լինի: Ուկրաինացիների նման մտադրությունը կապված է Կերչի նեղուցի տեղի ունեցած վերջին դեպքերի հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոչենկոն Կիևում անցկացվող ծովային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ:


«Մոնտրյոյի նեղուցների մասին հռչակագրի 19-րդ կետի համաձայն՝ մեր գործընկերներին խնդրել ենք փակել Բոսֆորի նեղուցը, որ ռուսներն իմանան, թե ինչ է նշանակում խախտել միջազգային նորմերը»,- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Վորոչենկոն:


Ռուսական կողմն անպատասխան չի թողել ուկրաինացի հրամանատարի հայտարարությունը: Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով անդամ Ֆրանց Կլինչևիչը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բոսֆորի նեղուցը չի կարող փակվել ռուսական նավերի համար: «Ռուսաստանը պատերազմող երկիր չէ, բացի այդ՝ Կերչում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ռուս սահմանապահները գործել են միջազգային օրենքի շրջանակում, հետևաբար անիմաստ է խոսել այդ մասին»,- հավելել է նա:


Նշնեք, որ Սևծովվյան նեղուցների մասին Մոնտրյոյի հռչակագիրը ստորագրվել է 1936 թ-ին: Ըստ այդ հռչակագրի Թուրքիան իրավասու է փակել Բոսֆորի նեղուցը միայն պատերազմող երկրների համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ