Մոտ ապագայում ինչ-որ մեկը հրապարակավ կհրաժարվի քրիստոնեությունից և իսլամ կընդունի: Ի՞նչ կհաջորդի այդ արարքին.
1. Իշխանական մեդիաները կտարածեն այդ լուրը...
Այն, որ տեսախցիկների առջև Նոր Նորքի թաղապետարանում ծեծում են քաղաքապետարանի թերությունները, մեղմ ասած, բացահայտող Արթուր Չախոյանին, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկում հենց նրան, դա բնական է...
Կարծես գնալով Հայաստանում շատանում են խուլիգանապետարանները, հայհոյիչ պաշտոնյաները, չաքուջահարվածները, ԱԺ-ում քաշքշոցներն ու հանրային գործիչների իմպիչմենտի վերաբերյալ փաստաթուղթը տղամարդկությունից հեռու՝ «տղայիկավարի» պատռոցները...
Չէի ասի, թե մոտակա խանութի կնիկը չարորակ նիկոլոիդ է։ Ավելի շուտ, բոլոր ռեժիմներին հավատարիմ ու ծայրահեղ զգոն տունպահողներից է, որոնց կեցվածքը ոչ մի փաստարկով չես փոխի...
Երբ կարդացի աչքաչափով աշխատող այս իշխանությունների գեղցու շուստրիությամբ գրած՝ բնակարանների վարձավճարը քառակուսի մետրով հաշվարկելու վերաբերյալ որոշումը, ակամա հիշեցի խորհրդային տարիներին նկարահանված «Չիպոլինո» մուլտֆիլմը...
Հարգելի երևանցինե´ր:
Երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայարանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...