Փշրված հույսն էլ ա հույս։ Ավելին՝ փշրված հույսն ավելի շատ հույս ա, քանի որ փշուրներից ամեն մեկը կարող ա նոր հույս դառնալ։ Պետք չի դրանք ավլել ու թափել՝ ինչպես ջարդված բաժակը, ու հետո դատարկված նստել՝ ողբալով քո հուսահատությունը։
Ամեն հույս էլ փշուրից ա ծնվում ու կամքով ա սնվում։ Վերցրու՛ մի փշուր ու հույս դարձրու, ու նա էլի կլուսավորի քո ճանապարհը, որովհետև խավար չկա, քանի դեռ աչքերդ չես փակել։
Հենրիկ Պիպոյան