Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Անորակ բենզինն արդեն «խոսում» է իր մասին

Անորակ բենզինն արդեն «խոսում» է իր մասին
12.01.2026 | 15:00

Սոցիալական ցանցերում արդեն բազմաթիվ բողոքներ կան ադրբեջանական բենզինի բացասական հետևանքների առնչությամբ։

Այս պահին դրանք դեռևս մեքենաների շարժիչների և բենզինի այրման գործընթացում այլ դետալների փչանալուն են վերաբերում։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի վատ բենզին է, որ ներկրումից մոտ մեկ ամիս անց արդեն վնասում է մեքենաները։ Մարդկանց առողջության առումով դեռ հետո կիմանանք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ