ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սուտ և կեղծիք է, որ առանց Թուրքիայի ե Ադրբեջանի հետ բաց սահմանների մենք չենք կարող տնտեսություն զարգացնել

Սուտ և կեղծիք է, որ առանց Թուրքիայի ե Ադրբեջանի հետ բաց սահմանների մենք չենք կարող տնտեսություն զարգացնել
08.06.2025 | 10:00

Հայաստանի բնակիչներին առավելապես երկու հարց է հետաքրքրում` անվտանգություն և տնտեսություն։

Անվտանգության մասին ես շատ եմ խոսել, բայց կարիք կա խոսելու նաև տնտեսության մասին։

Ես խորապես համոզված եմ, որ էապես պետք է փոխվի Հայաստանի տնտեսական համակարգը։

Սպառող տնտեսությունից պետք է անցում կատարենք արտադրող տնտեսության, որտեղ պետք է լինի պետություն-մասնավոր գործակցություն, ասել է թե հիբրիդ համակարգ ազատ շուկայական հարաբերությունների և պետական մասնակցությամբ տնտեսական զարգացման իմպերատիվի։

Սրա մասին կարծում եմ դեռ շատ կխոսենք։

Բայց մի բան միանշանակ պետք է արձանագրել` սուտ և կեղծիք է, որ առանց Թուրքիայի ե Ադրբեջանի հետ բաց սահմանների մենք չենք կարող տնտեսություն զարգացնել։

Նրանք, ովքեր դա կբերեն որպես նախապայման, առնվազն ստում և մոլորեցնում են ժողովրդին։

Այդ մարդիկ պարզապես երբևէ չեն մտածել տնտեսության մասին, այլ միայն սեփական գրպանների և իշխանության։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ