ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից

Պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից
16.09.2025 | 14:36

Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել են «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ կոչվող մի փաստաթուղթ https://www.e-draft.am/projects/9104/about:

Սա այն նույն «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» կամ, ավելի ճիշտ, «Փաշինյանի Ցանկապատի», էսպես կոչված, գաղափարախոսությունն է, վստահ եմ՝ Փաշինյանի (և ոչ միայն) հեղինակմամբ, որը դառնալու է նրա նախընտրական քարոզի հենասյունը:

Կարճ նկարագիրը դրա հետևյալն է՝ փակել վերջնականապես հայ ազգից քաղաքական ազգ դառնալու հնարավորությունը: Փաստաթուղթը փաստացի վկայում է հայ հասարակության մեջ պահպանողականության համակարգային ապամոնտաժման մասին։ Եթե մինչ այժմ ազգային հիշողությունը և մշակութային արմատները եղել են հայկական ինքնության հիմնական հենարանը, ապա առաջարկվող մոդելը առաջնային է դարձնում «անհուշ» և «անարմատ» հասարակության գաղափարը։

Սա վտանգավոր շրջադարձ է․ պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից և պատմական փորձից բխող քաղաքական իմունիտետից։

Հիշողության ջնջումը և մշակութային արմատների արհեստական խզումը երկարաժամկետ առումով ոչ միայն թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև խարխլում են ինքնիշխանության հիմքերը։ Այս մոտեցումը, լինելով օտար և անօրգանական հայկական պատմական փորձի նկատմամբ, ավելի շուտ ծառայում է իշխանական մանիպուլյացիային և հասարակության բևեռացմանը, քան՝ իրական առաջընթացին և ազգին բերում սպառողական ժողովրդի մակարդակի:

P.S. Հասել ենք. Էդողանը երիցս ճիշտ էր, երբ օրհնանք էր ձոնում և փառավորում Էնվեր փաշայի հոգուն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ