ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 6

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 6
13.03.2026 | 10:49

Սկիզբը՝ այստեղ

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս

Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել:

Եվ հիմա, առավել քան մինչ այդ, հայերս հաճույքով, ուրախությամբ ու ցնծությամբ ենք ընդունում ահաբեկչական ու հանցագործ պետությունների զույգին՝ Իսրայելին և ԱՄՆ-ին (տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժերին, ռազմաբազաներին) Իրանի հասցրած ամեն մի հարված: Եվ թող գրողի ծոցը կորչեն նրանք:

Իրանը երեկ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի նավերին և Մերձավոր Արևելքում, մասնավորապես ԱՄԷ-ում և Իրաքյան Քրդստանում տեղակայված ամերիկյան բազաներին. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ- Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը:

«Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի նավերին, ԱՄԷ-ի և Քուրդիստանի ռազմակայաններին, ինչպես նաև բազմաթիվ գործողություններ է իրականացրել չար Ամերիկայի բանակի ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ, մարտի 10-ին, «Life.ru»-ի փոխանցմամբ , հայտնել էր, որ Իրանը վնաս է հասցրել Ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրին և դա գնահատում է որպես ուղերձ Վաշինգտոնին։ Դիվանագետը նշել է, որ ամերիկացի և Իսրայելցի զինվորականներն արդեն իրենց վրա փորձարկել են Իրանի պաշտպանական հնարավորությունների մի մասը:

«Լինքոլն» ավիակրի վնասումն ուղերձ էր, որը, հուսով ենք, ագրեսորը ստացել է»,- ասել է դեսպանը «РИА Новости»-ին տված հարցազրույցում:

«Abraham Lincoln» ավիակրի վրա հարձակման մասին Իրանը հայտնել է մարտի 8-ին, ըստ Թեհրանի տեղեկատվության, նավի վրա Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի առափնյա պաշտպանության հրթիռ են արձակել։

Ավելի վաղ Իրանի զինվորականները մի քանի անգամ հայտարարել էին նշված ավիակրի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին: Առաջին անգամ նրանք այդ մասին հայտնել էին մարտի 1-ին, սակայն այն ժամանակ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական հրթիռները չեն հարվածել ավիակրին, նույնիսկ չեն մոտեցել նավին։ Իրականում հարվածե՞լ են, թե ոչ՝ մնում է անորոշ: Իրանի զինվորականները մարտի 8-ին հասցված հարվածից առաջ ավիակրի ուղղությամբ հրթիռի արձակման մասին հայտնել էին մարտի 6-ին: Ըստ «Известия»-ի հրապարակման, Իրանի ռազմածովային ուժերը մարտի 5-ին հարվածել են Օմանի ծոցի ջրերում գտնվող ամերիկյան «USS Abraham Lincoln» ավիակրին: Նշվում էր, որ խոցված նավը ստիպված է եղել շտապ տեղափոխվել իր զբաղեցրած տարածքից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։

Իրանի ԶՈւ-ն մի քանի օր առաջ հայտնել էր նաև ԱԹՍ-ով ավիակրի վրա հարձակման մասին: «Abraham Lincoln» ավիակիրը, ամենայն հավանականությամբ, իսկապես լրջորեն վնասվել է, այլապես չէր հեռանա իր տեղակայման վայրից, չէր փախչի Իրանից հեռու: Իսլամական Հանրապետությունից հեռացվել է նաև ամերիկյան «Gerald Ford» ատոմային ավիակիրը, որը, հավանաբար, ուղարկվել է վերանորոգման, սակայն այժմ մեկ այլ ավիակիր մոտեցվում է Իրանին:

Ինչպես, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը, Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ: Սակայն մինչ այդ, Վաշինգտոնը պետք է կատարի մի քանի պայման։ Հրապարակման մեջ նշված է, որ դրանք ներառում են հարձակման չկրկնման երաշխիքներ, միջուկային ամբողջական ցիկլի թույլտվության ստացում վնասի փոխհատուցում։

Իրանի հարվածները, սակայն, չեն սահմանափակվել միայն վերը նշվածներով, բրիտանական «Telegraph» թերթի տեղեկացմամբ, Իրաքի հյուսիսում, Էրբիլի մոտակայքում գտնվող բրիտանա-ամերիկյան ռազմաբազային Իրանի ԱԹՍ-ների հարվածի հետևանքով տուժել են ԱՄՆ-ի մի քանի զինծառայողներ: Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զորքերի էլիտար ստորաբաժանում) այսօր առավոտյան երկու ալիքով հարվածներ է հասցրել Բահրեյնի մայրաքաղաքի «Մինա Սալման» նավահանգստում ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմի ռազմաբազային: Իրանցի զինվորականները հայտնել են, որ ոչնչացվել են առանց անձնակազմի հարվածային (կամիկաձե) մոտորանավակների տեղակայման վայրերը, վառելիքի պահեստարանները և ԱՄՆ-ի զինվորականների «կուտակման կենտրոնները». այս մասին, քիչ առաջ «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, հաղորդել է Իրանի «Fars» լրատվական գործակալությունը:

«Այսօր առավոտյան ԻՀՊԿ ռազմածովային ուժերը երկու ալիք հարվածներ են հասցրել «Մինա Սալման» նավահանգստում գտնվող ամերիկացի ահաբեկիչների Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել են ԻՀՊԿ-ից, հարձակման ժամանակ օգտագործվել են ԱԹՍ-ներ, թևավոր և բալիստիկ հրթիռներ: ԱՄՆ-ի վիրավոր և (կամ) զոհված զինվորականների թվաքանակի մասին տվյալներ չեն հաղորդվել։

Այսօր ավելի վաղ իրանական բանակը, «360»-ի փոխանցմամբ, հայտարարել էր Իսրայելի մոտալուտ ոչնչացման և այն մասին, որ Պաղեստինի փոխարեն պետք է հայտնվի հանդուրժող և բազմակրոն պետություն:

Իրաքի ափերի մոտ երեք նավթատար նավ է պայթեցվել: Ինչպես, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , հայտնել է «Shafaq News»-ը, Իրաքի հարավում գտնվող Բասրան նավահանգստի մոտակայքում գտնվող երկու նավթային լցանավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածների: Եվս մեկ լցանավ պայթեցվել է ականապատ մոտորանավակի օգնությամբ։ Բացի այդ, ինչպես հաղորդում է գործակալությունը, անօդաչուները գրոհել են իրաքյան «Մեջնուն» նավթահանքը:

Ուժային կառույցներում «Shafaq News»-ի աղբյուրները հայտնել են, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել արտասահմանյան ընկերություններին պատկանող տանկերների վրա, հետո նրանք վառվել են։ Տարհանվել է անձնակազմի 25 անդամ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և տուժածներ: «Մեջնուն» հանքավայրը գտնվում է Իրանի հետ սահմանի մոտ։ Այն մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ է ենթարկվել ԱԹՍ-ի հարվածների։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=JvOtNMxCmpM

https://www.youtube.com/watch?v=rOR2lz_DnLQ

Դիտվել է՝ 394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ