Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե հերթական «վարչապետի անուն» առաջարկել, այլ պետություն փրկելու ճանապարհային քարտեզ ներկայացնել

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե հերթական «վարչապետի անուն» առաջարկել, այլ պետություն փրկելու ճանապարհային քարտեզ ներկայացնել
25.01.2026 | 11:09

Լիովին համակարծիք եմ Կարեն Արիստակեսյանի այս հնչեցված մտքերի առանցքային ուղերձի հետ (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=ho5D2U0EY1s

2018-ին տեղի ունեցածը ոչ թե պատմական վերջնակետ էր, այլ փորձություն՝ մեր ժողովրդի քաղաքական հասունության համար։ Այդ փորձությունը, ցավոք, այսօր վճռականորեն ցույց է տալիս, որ զգացմունքայնությունը առանց ռազմավարության միշտ բերում է հիասթափության։

Ճիշտ է ասված՝ այլևս ժամանակ չունենք դրսում փրկիչներ որոնելու։ Հայաստանի փրկության միակ աղբյուրը հենց հայ ժողովուրդն է՝ իր միավորած կամքով, իրատեսական ծրագրով և պատասխանատու առաջնորդությամբ։ Առանց հստակ ծրագրի ցանկացած ընդդիմություն դատապարտված է մնալ լուսանցքում՝ որքան էլ բարձր ու ճշմարիտ խոսքեր հնչեցնի։

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե հերթական «վարչապետի անուն» առաջարկել, այլ պետություն փրկելու ճանապարհային քարտեզ ներկայացնել։ Իշխանությունը գործում է դրսից թելադրված օրակարգով, իսկ մեր պարտքն է ձևավորել ազգային օրակարգ՝ հիմնված պետական շահի, անվտանգության և ինքնիշխանության վրա։

Ես նույնպես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ Այն ժողովրդին, որը Սարդարապատում պետականություն փրկեց, Մուսալեռում՝ գոյություն, Արցախում՝ արժանապատվություն։ Այդ ուժը դեռ կա։ ՈՒղղակի ժամանակն է այն հավաքել մեկ կետի շուրջ՝ ծրագրով, ոչ սպասումով։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ