Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Գլոբալիստական գաղափարախոսության անվան տակ Արևմուտքը մոլորեցնում է աշխարհի ժողովուրդներին

Գլոբալիստական գաղափարախոսության անվան տակ Արևմուտքը մոլորեցնում է աշխարհի ժողովուրդներին
10.02.2026 | 12:30

Արևմուտքի` Ռուսաստանի աճող հեղինակությունից պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս, ուղեկցվող բանսարկություններով ու կեղծ մեղադրանքներով Ռուսաստանի վրա հարձակվելն է:

«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,

Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու`

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու,

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,

Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.

Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…

Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…» (Հովհաննես Թումանյան):

Այս անազնիվ քաղաքականությունն է որդեգրել Արևմուտքը Ռուսաստանի հանդեպ ընտրություններից առաջ, անհիմն փաստարկներով մեղադրելով Ռուսաստանին` Հայաստանում դավադրություններ կազմակերպելու ու հրահրելու մեջ։

Իսկ երկակի ստանդարտները, լկտի միջամտությունը ներքին գործերին, տարբեր երկրներում գունավոր հեղափոխությունների իրականացումը, կեղծ ու ժողովրդահաճո արժեքների պարտադրմամբ դա Ռուսաստանի գործելաոճը չէ, Արևմուտքի գործելաոճն է։ Այդ արևմուտքն է իր, այսպես կոչված` եվրոպական կեղծ արժեքները` այլասերվածությունը պարրտադրում աշխարհի ժողովուրուրդներին, իրենց գերակայությունը ցանկանալով ընդգծել և պարտադրել այլ ազգերի ու ժողովուրդների նկատմամբ։ Այդ Արևմուտքն է գլոբալիստական գաղափարախոսության անվան տակ մոլորեցնում աշխարհի ժողովուրդներին, ստրկացնելու ու նրանց ռեսուրսներին տնօրինելու համար, այլ ոչ թե Ռուսաստանը։ Մինչդեռ Ռուսաստանի և ռուս ու սովետական ժողովրդի ջանքերով են ազատագրվել գաղութատիրությունից ու ստրկությունից և ձեռք բերել անկախություն ու պետականություն բազմաթիվ երկրներ։ Ի դեպ, ռասսիզմը, ֆաշիզմը, նացիցմը, շովինիզմն ու երկու համաշխարհային պատերազմներն էլ Արևմուտքում են ծնվել։

Անգլոսաքսոնական Արևմուտքի հովանավորությամբ է տեղի ունեցել 1915թ. հայոց ցեղասպանությունը, իսկ 2023թ. էլ ուղեկցվող ցեղասպանությամբ հանձնվել է Արցախը։ Արևմուտքը որ երկիր մտնում է, այնտեղ լինում են ազգային արժեքների ու ավանդույթների այլասերում, լինում են զոհեր, ողբ, գաղթականներ, տարածքային կորուստներ ու ավերածություններ, ապակայունացում և քայքայում, ինչպես օրինակ Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում, Հարավսլավիայում, Վրաստանում, ՈՒկրաինայում, Վենեսուելայում և այլ շատ երկրներում։ Այդ Ռուսաստանը չէ Հայաստանում 2,5 հազարանոց դեսպանատուն պահում, ինչպես դա անում է ԱՄՆ֊ը։ Ռուսաստանը չէ, որ Հայաստանում ունի բիոլաբորատորիաներ, հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնց մի զգալի մասի նպատակն անշուշտ Հայաստանի կայունությունը ապահովելը, բարգավաճումն ու զարգացումը չէ։

Ռուսաստանը չէ, որ աշխարհով մեկ ունի սորոսի գրսենյակներ, տարբեր երկրներում ժողովուրդներին այլասերելու ու կործանելու համար։

Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե անկախության, ժողովրդավարության, բարեփոխումների ու մարդու իրավունքների անվան տակ, 90֊ականներից սկսած Արևմուտքն անկախացման անվան տակ ինչ քայքայիչ գործողություններ է իրականացրել Հայաստանում, ինչ կործանիչ համակարգ է ներդրվել Հայաստանում։

Իսկ 2018թ. անգլոսաքսոնական ուժերի կողմից Հայաստանում իրականացված` հեղափոխություն կոչված ավանտյուրան էլ մեծագույն ստորություն էր հայ ժողովրդի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվեց, թերևս, իր պատմության մեջ ամենածանր, խայտառակ ու օրհասական վիճակներից մեկում, ինչի արդյունքում հայ ժողովուրդը երբեք այսքան հանուն ոչնչի զոհեր ու կորուստներ չի ունեցել, այդքան բարոյազուրկ, այլասերված, չարացած, պառակտված ու անտարբեր չի եղել, որքան հիմա։

2024թ օգոստոսին, Հայաստանի ԱԺ շենքի մոտ խաղաղ ցույցերի մասնսկիցների վրա նռնակներ նետելու պահին էլ կարծեմ Ռուսաստանի դեսպանը չի եղել Ազգային ժողովում ի նշան իշխանություններին աջակցության` սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկչության ու բռնության։ Անգլոսաքսոնաթրքական ուժերի կողմից պատերազմի սպառնալիքով, միակողմանի զիջումներով, խաղաղություն կոչված` ոչինչ չասող ու միակողմանի շահ հետապնդող թղթի կտորով խաղաղության պարտադրումն էլ պատմական կարևոր ձեռքբերում ու իրադարձություն է համարվում։ Դա հայ ժողովրդի պատմության ընթացքում արևմտագլոբալիստաթրքական երկրների կողմից նրա թիկունքում կնքված թերևս ամենանվաստացուցիչ, անբարոյական ու խայտառակ գործարքն է, ծաղր է տաղանդավոր հայ ժողովրդի նկատմամբ, ինխնիշխանության ու ազգային ինքնության կոպիտ ոտնահարում ու արհամարհանք է։

Այդ Եվրոխուրհրդն էլ կոպտորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին, 15 միլիոն եվրոյի աջակցություն է առաջարկում` ` իրենց հաճո, սակայն հայ ժողովրդի շահի հետ ոչ մի առնչություն չունեցող, ապազգային իշխանություններին վերարտադրվելու համար։

Իսկ Ռուսաստանի միջամտությունը` Ռուսաստանի հետ հարաբերությունների բովանդակության փոփոխությունը միայն հայ ժողովրդի փրկությունը կլիներ` ձեր կողմից` Հայաստանում իրականացվող կործանարար ու այլասերող քաղաքականությունից, թրքահպատակությունից հարգելի անգլոսաքսոնական Արևմուտքի, Թուրքիքյի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ։

Եվ որքան ձեռքներդ հեռու մեր Սուրբ հողից, մեր ավանդական ընտանիքից, այնքան լավ։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները համագործակցելով մեր թշնամիների հետ, Հայաստանի շահի դեմ են գործում, ամեն կերպ նպաստելով անգլոսաքսոնաթրքական ծրագրերի իրականացմանը` մեր դաշնակցին ու անվտանգության երաշխավորին` Ռուսաստանին, այս տարածաշրջանից դուրս մղելուն, դրանով իսկ նպաստելով թուրանական պետության ստեղծմանն ու Հայաստանի կործանմանը։ Մենք գոհ ենք ձեր արժեքներից էլ, ժողովրդավարությունից էլ, ձեր գլոբալիստական ծրագրերով ներկայությունից էլ։

Մի տարեք, ի սեր Աստծո, այս տաղանդավոր, տառապած ու բազմաչարչար ժողովրդին նոր փորձությունների, մի թշնամացրեք ձեր ստոր նպատակների համար մեր հարևանների, դաշնակիցների ու բարեկամների հետ, դա ազնիվ չէ։

Իսկ հայ ժողովուրդն անշուշտ բարեկամ է համարում Արևմուտքի երկրների բոլոր ժողովուրդներին և պատրաստ է անկեղծ բարեկամության, բայց ոչ գլոբալիստսկան հրեշավոր ծրագրեր իրականացնողների հետ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ