-
05.08.2023|
08:51
Հիմա մեր ժողովուրդը հիմնականում մտածում է Արցախի մասին։ Մի մասը վայ-վույ է անում և մեղադրում, մի մասն ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի, ոմանք էլ ելքեր են փնտրում։ Սակայն այս ամենը մնում է խմբային միջավայրում, և այդպես էլ միավորվել չի հաջողվում։
-
04.08.2023|
16:12
Երբևէ գալիս է արածների, ինչպես նաև չարածների համար պատասխան տալու ժամանակը. դա Աստծո կողմից սահմանված անբեկանելի օրենք է:
-
02.08.2023|
09:49
Առանց հայատյացության Ադրբեջանում ոչ մի իշխանություն երկար չի կարող գոյատևել։ Ավելին, այն միշտ ամուր խարսխված է այդ պետության քաղաքականության հիմքում։ Ցավոք, դա հարյուրամյակներից եկող անքակտելի գաղափարախոսություն է, որ հող է գտել ու գտնում թյուրք մոլլաների, փաշաների, սուլթանների ոճրապարտ որոշումներում, իսկ ամբոխը չափազանց արագ է արձագանքում նրանց գազանային շուրթերից դուրս թռած ջիհադին, որ կոչվում է սրբազան պատերազմ։
-
30.07.2023|
17:41
Ո՛չ մենք, ո՛չ էլ մեր քաղաքական գործիչները այդպես էլ չազատվեցինք կրավորական, մեր ազգային հարցերի լուծմանը չնպաստող, անիմաստ ու պարտադրված քաղաքականությունից։
-
27.07.2023|
07:22
Առհասարակ որևէ ազգ չի կարող մշտապես հաղթանակող լինել, գոնե նյութական մակարդակում՝ նյութական հայրենիքի իմաստով։ Բայց և որևէ ազգ չի կարող իր բախտը տնօրինել միայն պարտության ծիրում։ Չմոռանանք, որ մեր հերոսներն անմահ են, երբ արդարության մեջ են։
-
26.07.2023|
14:00
ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցող ՀՀ քաղաքացիներին Լոռու մարզում, հատկապես գյուղերում, սպառնում են աշխատանքից զրկելով, զինծառայող երեխաներին ու թոռներին նեղելով, քստմնելի այլ արարքներով...
-
25.07.2023|
07:44
Սիրելի՛ հայրենակիցներ, երբ գալիս է ընտրություն կատարելու վճռական պահը, կարևոր է ազգային գաղափարախոսությամբ կողմնորոշվելը։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է բաց չթողնել սերմանելու պահը և սերմերը ցանել ճիշտ ժամանակին։ Իմ կարծիքով, այժմ հենց այդ պահն է․ մեզ համար բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար խիստ անհրաժեշտ է «ցանելը», տվյալ դեպքում՝ ՀայաՔվեի ստորագրահավաքին մասնակցելը։ Այստեղ ամենևին էական չէ, թե սերմերն ինչ պարկի մեջ են, կարևորը սերմերի որակն է ու նրանց տեսակը՝ անպայման հայկական։
-
23.07.2023|
19:22
Ելնելով այն ակնհայտ դրույթից, որ բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև մեր, գերագույն նպատակը բարգավաճ գոյության պահպանումն է ապագայում, և որի ուղղությամբ անիրատեսական, քաղցր-մեղցր ծրագրերի ու ամպագոռգոռ կոնցեպտների պակաս մեզանում չկա, մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել առկա իրականությունը տեսնելու առանց դեմագոգիկ վարդագույն ակնոցների ու փորձել հաշվի նստելու դրա հետ։
-
17.07.2023|
11:02
Ստեփանակերտում բնակվող տեղացի ծանոթ կնոջ հետ էի խոսում, հարցեր էր, որ տեղում էի, պատասխանները՝ մեկը մյուսից տխուր:
-
07.07.2023|
20:37
Մեծամտության հիմքում շատ հաճախ ընկած է լինում դատարկամտությունը և ուրիշ իր նմաններից լսած հիմարությունները մեր, չգիտեմ թե ինչ լինելու մասին, հեքիաթները։