ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայտարարություն

Հայտարարություն
24.07.2026 | 11:54

Կոչ ենք անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պարզաբանել իր ակնարկը, թե կաջակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, հանդիպել Կաթողիկոսի հետ՝ ապահովելու հայ եկեղեցու, հոգևորականության և հավատացյալների իրավունքների լիարժեք հարգումը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ։

Ձայնագրություններում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։

Այն հանգամանքը, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ