«Նա հայկական Ռոբին Հուդն է, Գարիբալդին և Վաշինգտոնը՝ միասին վերցրած»։ Ամերիկացի ճանապարհորդ, գրող, հրապարակախոս Մելվիլ Չետերսի գնահատականը ամենատպավորիչ բնորոշումներից մեկն է, որ երբևէ տրվել է Զորավար Անդրանիկ Օզանյանին...
Վերջին ժամանակներում գնալով ավելի հաճախ արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված քահանաների, վանականների ու նույնիսկ դպիրների կեղծ կերպարներ են հայտնվում սոցիալական հարթակներում...
Շատ֊շատերը սխալ են ընկալում օրհնած ջրի նշանակությունը։ Տեսնում ենք, որ անգամ Եկեղեցուց հեռու մարդիկ, ովքեր չեն մասնակցում Սուրբ Պատարագներին և հեռու են Եկեղեցական կյանքից, գալիս են Եկեղեցի և օրհնած ջուր են ուզում...
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մարդիկ լացում են իրենց տների առաջ։ Տանը երեխաներ կան, կրծքի երեխա կա։ Ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ վաղն ուր են գնալու, որովհետև քաղաքապետարանը որոշել է քանդել այդ տները...
Օրեր առաջ գրել էի, որ Արցախից տեղահանված մի ընտանիքի, որտեղ 3 մանկահասակ երեխա կա, կահույք է անհրաժեշտ. նոր տուն էին տեղափոխվելու, որտեղ ոչ մի բան չկար...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...