1․ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՂՈԹՔՆ իր հայրենիքի համար պատերազմի քարոզչություն չէ։ Սուրբ Գրքում հայրենազրկումը, գերությունը, ապաշխարությունը, վերադարձի հույսը և հայրերի երկրի համար աղոթքը մի ամբողջ հոգևոր թեմա են կազմում...
Դիրքում քնելը` լինի օրապահ, լինի պարեկ, լինի ժամապահ, լինի մարտական դիրքի դիրքապահ, լինի այլ ծառայության` անցակետի հերթապահ և այլն, քնելը միշտ, բոլոր ժամանակներում` խաղաղ թե պատերազմի, նույն կերպ է կանոնակարգվում...
Դուք նույնիսկ, ձեր ասած, «խաղաղ» պայմաններում եք մահաբեր։ Բանակում զինվորները շարունակում են զոհվել ոչ մարտական պայմաններում, իսկ պետությունը չի կարողանում ապահովել անգամ իր զինծառայողների անվտանգությունն ու կյանքի իրավունքը...
Ադրբեջանի տարածքը փոխվում է ոչ թե Կասպից ծովի մակարդակից կախված, այլ քո նվիրատվություններից։ Ամենամեծ փոփոխությունը եղավ էն ժամանակ, երբ Արցախը նվիրաբերեցիր...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...