Ալեքսանդր Մանթաշյանցի մահվանից անմիջապես հետո գրված ներքո հրապարակման հեղինակը Թիֆլիսի «Մշակ» օրաթերթի համախմբագիր Համբարձում Առաքելյանն է։ Թեպետ որոշ անճշտությունների, այստեղ կան խիստ գնահատելի դիտարկումներ...
Բուլղարացի հայտնի մարզիկ և մարզիչ, «Pretorian Fight Team» մարտական ակումբի հիմնադիր և «Ուղղափառ արշալույս» քաղաքական շարժման առաջնորդ Ժիվկո Իվանովը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը...
44-օրյա պատերազմում Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ մնացած զինվորներին ոչ ոք այդպես էլ օգնության չհասավ. ոչ խոստացված հատուկջոկատայինները եկան, ոչ էլ հրամանատարները...
Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Մեր նախնիների համար այս օրը երբեք չի սահմանափակվել սոսկ կենցաղային ավանդույթներով կամ ծիսական արարողություններով...
Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է։ Անհիմն պնդումներ են, որոնցով նպատակ են հետապնդում վարկաբեկելու Եկեղեցին և մոլորեցնելու հասարակությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը...
Նա եկավ` ցույց տալու մեր Երկրի հակառակ կողմը, այն ամենը, ինչը, քաղաքակրթական ֆիլտրերի շնորհիվ, մղված էր հետին պլան, քանզի առողջանում էր ազգը, սնվում սեփական հաղթանակների բերկրանքով...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...