ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հավաքական Արևմուտքի ճեղքումը

Հավաքական Արևմուտքի ճեղքումը
20.03.2026 | 15:24

ՈՒկրաինական պատերազմի առաջին գլոբալ քաղաքական հետևանքը Հավաքական Արևմուտքի ճեղքումն էր: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև այսօր անդունդ կա:

Երկրորդ ճեղքումը Եվրոպական Միության ներսում էր, երբ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Կիևի համար նախատեսվող 90 մլրդ. օգնությունը: Օրբանը և Ֆիցոն բրյուսելյան բյուրոկրատիայի գործելակերպը ենթարկում են անողոք քննադատության:

Երրորդ ճեղքումը հասավ ՆԱՏՕ: Այս դաշինքը այսօր ձերբազատվեց Իրանի դեմ պատերազմից: «Սա մեր պատերազմը չէ»,- ասում են Մակրոնը, Մերցը, Սթարմերը, Մելոնին և մյուս պետական ղեկավարները: Թրամփը հիասթափված է և խոսում է դաշինքի իմաստազրկման մասին: Եթե սրան էլ գումարենք Գրենլանդիայի պաշտպանության համար ռազմական միջոցառումները՝ «ամերիկյան ներխուժման դեմն առնելու» կարգախոսով, ինձ թվում է, որ այս բևեռի մասին կարծիք հայտնելիս կարելի է լուրջ ընկճախտի մեջ ընկնել:

Ի դեպ, նախորդ դարի 50-ականներից սկսած, առաջին անգամ է, որ բրիտանսկան արտաքին քաղաքական վեկտորը հեռանում է ամերիկյան շահերի ընդհանրությունից: Թրամփը առանձնակի հիասթափված է Լոնդոնի այս վարքագծից: Մեր փորձանքագետները դեռ հույս ունեն, որ «запад нам поможет»՝ ինչպես կասեր հայտնի կինոֆիլմի հերոսը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ