ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.07.2026 | 00:09

Անմահության և կյանքի Աղբյուր,
Դու, որ յուրաքանչյուր արարածի մեջ շունչ ես փչել և Քո սիրո լույսով կենսավորում ես ողջ աշխարհը։
Տե՛ր,
Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին,
Եվ ինձ էլ՝ բազմամեղիս,
շնորհիր խաղաղ ու սթափ մի սիրտ,
որ ողջ օրը հիշեմ Քո անունը և կարողանամ ասել.
Փա՛ռք Քեզ, Տե՛ր, որ ինձ պահեցիր լուսավորության մեջ։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ