Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Ըստ Փաշինյան Նիկոլի՝ «տեղի է ունենում Հայաստանի ապաշրջափակում»

Ըստ Փաշինյան Նիկոլի՝ «տեղի է ունենում Հայաստանի ապաշրջափակում»
09.08.2025 | 15:44

Եթե այդպես է, ապա ստորագրված Հռչակագրում կամ նախաստորագրված չգիտեմինչում, պետք է կետեր լինեին Երևան-Նախիջևան-Մեղրի, Գյումրի-Կարս երկաթուղային գծերի կամ, ենթադրենք` Իջևան-Ղազախ-Ռուսթավի ավտոմոբիլային ճանապարհների բացման և «անխոչընդոտ» շահագործման մասին:

Թող այդ ճանապարհները կրեին Մարկո Ռուբիոյի, Ջորջ Վաշինգտոնի կամ Թոմաս Ջեֆերսոնի անունները, սակայն նշվեին փաստաթղթերում:

Արձանագրենք, որ փաստաթղթերում նշված է միայն TRIPP-ի ճանապարհը (միջանցքը, պողոտան, փողոցը): Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի` «Հայաստանի ապաշրջափակման» վերաբերյալ պնդումները հերթական ձեռնածություն է (մանիպուլյացիա):

Ըստ ստորագրված Հռչակագրի և նախաստորագրված չգիտեմինչի, Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ և, ըստ ամենայնի, շրջափակումից դուրս գալու համար մեզ շուտով օդի պես անհրաժեշտ է լինելու «Բավրայի միջանցքը»: Եվ այն կարող է կրել, օրինակ, «Իվանիշվիլիի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»` IRIPP, անվանումը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4041

Մեկնաբանություններ