Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Թագավարակ

Թագավարակ
29.11.2025 | 13:33

Թագավարակ է ու թագի տենդ,

Թագի կռիվ է անգլուխ երկրում,

Ամեն նախրչի ու ամեն մի մենթ

Փափախը հանել՝ թագ է որոնում:

Թագն էլ իր հերթին գլուխ է փնտրում,

Ամուր մի գլուխ, որ նստի վրան,

Բայց նրա տակին կաղամբ է փտում,

Շողշողուն թագը դարձել է փալան:

Թե չունես գլուխ քո թագի համար՝

Օտար գլուխներ որքան ասես կան,

Մի գդակ կարի կաղամբիդ հարմար

ՈՒ մեջքիդ քաշիր օտարի փալան:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ