Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Խոնարհ փառասիրություններ

Խոնարհ փառասիրություններ
27.01.2026 | 22:59
Հունվարի 28
Մի՛ վախենա:
Մի՛ վախենա զբաղված լինելուց դու ամենքի պես:
«Նա, ով կամենում է մեծ լինել ձեր մեջ, ամենքի ծառան թող լինի»: Ծառայությունը Իմ աշակերտների բառն է:
Ես իսկապես ծառայեցի խոնարհներին ու նվաստներին. Ես նրանց հրամանի տակ էի. Իմ բացարձակ կարողությունները Ես ի գործ դրեցի` նրանց ծառայելու համար:
Գործածվիր:
Գործածվիր բոլորից, ամենափոքրերի, անգամ ամենանվաստի կողմից: Քո կարողության չափով ծառայություն մատուցիր:
Թող այդ լինի օրվա մեջ քո փնտրածը, և ոչ թե` ուրիշներից ծառայություն ընդունելը:
Ճիշտ է, որ մարդկանց մտածումները Աստծո մտածումները չեն, ոչ էլ մարդկանց ճանապարհներն են Աստծո ճանապարհները:
Երբ կամենում ես ամեն ինչում Ինձ հետևել, ապա շատ հաճախ ամբողջովին փոփոխության են ենթարկվում աշխարհային քո ճանապարհները, որոնցով գնում էիր մինչ այդ:
Այս մի փոփոխությունն է, որ տանում է անսահման երջանկության ու խաղաղության:
Շուրջդ նայիր, կարդա, թե ինչ են գրում: Ինչպե՞ս է քեզ երևում: Մեծ նպատակներն ու փառքը, որոնց ձգտում է մարդը, կամ աշխարհի խոստացած պարգևները բերու՞մ են արդյոք մարդու սրտին խաղաղություն ու երջանկություն:
Ո՛չ, երբեք, որովհետև մարդը մարդու հետ տևական հակառակության ու կռվի մեջ է: Նրանց, ում աշխարհը ամենից շատ վարձատրեց անունով, փառքով, հարստությամբ, ուրիշներից շատ ավելի հոգնած ու հուսախաբ են: Սակայն ունկնդրող ականջի համար` անախորժ ձայների խառնակ կանչերից վեր, հնչում է արձագանքը 2000 տարիների հեռվից եկող Իմ պատգամի.
«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ, և ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:
Եվ բոլոր հոգնածներն ու ծանրաբեռնվածները, ովքեր կլսեն ու կդառնան Ինձ, իսկապես հանգիստ պիտի գտնեն:
Ես հոգնածի ուրախությունն եմ, նրա սրտի երգն եմ Ես:
Առողջությունը` հիվանդի, հարստությունը` աղքատի, կերակուրը` սովածի:
Ես տունն եմ թափառականի, ուրախությունը` հուսաբեկի և սերը` միայնակի:
Չկա հոգու մի որևէ կարիք, որ պահանջելու դեպքում չկարողանամ բավարարել:
Իսկ ձեզ ցանկանում եմ ամեն ինչ տալ:
Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ