Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Պայքարող հոգին

Պայքարող հոգին
29.01.2026 | 21:59
Հունվարի 30
Ո՛չ մի չարիք չի պատահի ձեզ, երբ Ես ձեզ հետ եմ.
«Ամեն ինչ, որ Նա է օրհնում, բարի է»:
Այն ժամանակը, որ մի կողմ է մնում, այդ այն ժամանակն է, որ տրվում է` խաղաղ մի կողմ քաշվելու և Ինձ հետ առանձնանալու համար:
Այդտեղ դուք կգտնեք վերանորոգող ուժ, զորություն և բժշկություն:
Առանձնացումի օրեր ընտրեք երբեմն:
Օրեր, երբ Ինձ հետ ապրելով` կվերադառնաք հանգստացած ու կազդուրված մարմնով, մտապես և հոգեպես, կատարելու համար Իմ կողմից հանձնարարված գործերը: Ես երբե՛ք չեմ տա ձեզ այնպիսի բեռներ, որ դուք չկարողանաք տանել:
Ողջունեք սերը, ուրախությունը և խաղաղությունը:
Թույլ մի՛ տվեք, որ անձնական զգացումները, եսասիրական մտածումները վանեն դրանց:
Դրանցից յուրաքանչյուրն առանձին հրաշքներ է գործում, իսկ միասին ի զորու են անել ամե՛ն ինչ, ամե՛ն բան, որ հարկավոր է ձեր նյութական, իմացական և հոգևոր կյանքի համար:
Այս հրաշագործ հատկությունների մեջ է գտնվում ամեն հաջողություն: Նախ պետք է կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այն լինի պահանջվածի պես, այնուհետև ձեր ձեռնարկած գործերը հաջողություն կունենան:
ՈՒ այս բոլորը ոչ թե վազվզելով ու նյութաշխարհի մեջ մաքառելով ձեռք կբերվի, այլ հոգու ռազմադաշտում, քանզի այդտեղ են սրանք շահվում:
Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ