Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Խաղաղություն, որի գինը ես էի

Խաղաղություն, որի գինը ես էի
13.02.2026 | 12:55

Քանի՞ անգամ ես խաղաղություն պահել՝ սեփական արժանապատվության հաշվին։

Ոչ բարձր ձայնով։

Ոչ աղմուկով։

Պարզապես՝ չխոսելով։

Հիշում եմ մի սեղան։

Գինու բաժակներ։ Ծիծաղ։ «Թեթև» մթնոլորտ։

Մեկը սկսեց խոսել մյուսի մասին՝ «կատակով»։

Բառերը սուր չէին, բայց հարվածում էին ճիշտ տեղերին։

Անձնական։ Նվաստացնող։ Ծիծաղելի՝ ուրիշների համար։

Բոլորը ծիծաղեցին։

Ես էլ։

Մեկ վայրկյանում ներսումս ամեն ինչ սառեց։

Ես տեսա այն մարդու հայացքը։ Այդ կարճ, ամաչած ժպիտը։

Այդ պահը, երբ նա փորձեց ձևացնել, թե իրեն չի ցավեցնում։

Ես գիտեի՝ սա այն կատակն է, որից հետո մարդը տուն է գնում ու լուռ վերապրում է ամեն բառը։

Մի վայրկյանում ընտրություն կար։

Ասե՞լ՝ «էստեղ կանգ առնենք»։

Թե՞ թողնել, որ անցնի։

Ես լռեցի։

Ոչ մի արտասովոր բան չեղավ։

Ոչ ոք ինձնից չնեղացավ։

Խաղաղությունը պահպանվեց։

Բայց այդ խաղաղության մեջ ես չկայի։

Այդ պահին ես ոչ թե նրան դավաճանեցի։

Ես ինձ դավաճանեցի։

Եվ ամեն անգամ, երբ չես խոսում քո ճշմարտությունը,

քեզանից մի փոքր մաս դուրս է գալիս այդ սենյակից ու հետ չի վերադառնում։

Ես արդեն խոսում եմ։

Որովհետև չեմ ուզում ինձ կորցնել։

Որովհետև խաղաղությունը, որի մեջ ես չկամ, ինձ պետք չէ։

Խաղաղությունը միշտ չէ, որ արժանի է փրկելու։

Եթե այն կառուցված է քո լռության վրա,

եթե այն գոյատևում է քո ինքնահարգանքի հաշվին,

դա արդեն խաղաղություն չէ։

Դա փոխզիջում է՝ քո դեմ։

Երբ դու երկար ժամանակ խաղաղություն ես պահում՝ քո հաշվին,

մարդիկ սկսում են հավատալ, թե դա քո բնավորությունն է։

Թե դու պարզապես «համբերատար» ես։

Թե քեզ չի խանգարում։

Ոչ ոք չի տեսնում, թե ինչ ես վճարում ներսումդ։

Որ ամեն լռության հետ մի փոքր կորցնում ես քեզ։

Եվ ամենավտանգավորը՝

դու ինքդ ես սովորեցնում նրանց,

որ քեզ կարելի է լռեցնել։

Իսկ հետո մի օր հասկանում ես՝

խաղաղությունը պահպանված է,

բայց դու չկաս այդ խաղաղության մեջ։

Իսկ դու…

քո վերջին լռությունը ո՞ւմ պաշտպանեց.

քեզ, թե՞՝ իրավիճակը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4215

Մեկնաբանություններ