Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եվրոպան օղաբլիթ է տալիս Հայաստանին

Եվրոպան օղաբլիթ է տալիս Հայաստանին
02.07.2026 | 15:17

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է Հայաստանին ավելի վաղ խոստացված 52 միլիոն եվրո օգնության մի մասի՝ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որը պետք է բազմազան դարձնի Հայաստանի առևտուրը։ Նա նաև հայտնել է Հարավային Կովկասում ռազմավարական, տրանսպորտային, էներգետիկ կապուղիների, թվանշանային ծրագրերի համար 2 միլիարդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին։ Հայտնել է ոչ թե 2 միլիարդի հատկացման, այլ այն տրամադրելու պատրաստակամության մասին։

Էշ մի սատկի, գարուն կգա։

Եվրոպական Միության տված 52 միլիոն եվրոն շատ չնչին բան է Ռուսաստանի կողմից Հայաստանից գյումթերքների ներմուծման արգելքից կրած հսկայական վնասների դիմաց։ Եթե հաշվի առնենք, որ Եվրոպայից տրված ֆինանսական օգնության մի մասը մնալու է Հայաստանի խոշոր պաշտոնյաներին, Հայաստան երկրին չնչին աջակցություն է լինելու; Եվրոպան բուբլիկի՝ օղաբլիթի ծակ է տալիս Հայաստանին։ Եվ դա տրվում է Ռուսաստանի դեմ եվրոպական քաղաքականությանը Հայաստանի միանալու, մեր երկրին սպառնացող մեծ վտանգների դիմաց։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3990

Մեկնաբանություններ