Երևի ես պիտի քաղաքական թեմայով ոչ մի բան չգրեմ, որովհետև հետո ստիպված եմ լինում բացատրել իմ դիրքորոշումն ու խորանալ էն բաների մեջ, ինչից շատ հեռու եմ։ Բայց, դե, ոնց ասում են՝ ընկել եմ, պիտի քաշեմ...
Ժողովուրդ ջան, հասկանալի ա, որ տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն էս գագաթաժողովի նկատմամբ։ Մեկը կողմ ա, մեկը՝ դեմ, մեկը մեծ վտանգ ա տեսնում դրանում, մի ուրիշը՝ մեծ հեռանկար, մեկն ուրախ ա, մյուսը՝ ջղայնացած...
Երբ ոտս մի անծանոթ թաղամաս ա ընկնում, անպայման մտնում եմ տեղի փոքր, թաղային սուպերմարկետը՝ էն, որ իմ մոտ էլ նույնից կա՝ նույն ցանցի խանութը։
Ապրանքները, չնչին բացառություններով, լրիվ նույնն են՝ նույն տեսակի, նույն փաթեթավորմամբ, չէ՞ որ նույն տեղից են ստանում...
Բոլոր երկրներում, որտեղ եղել եմ, միշտ մի տեղից լավաշ եմ ճարել։ Որտեղ թեկուզ մի քանի հայ կա, հաստատ մեկը լավաշի արտադրություն ա դրել, որովհետև հայն առանց լավաշի նույնն ա, ինչ ջութակն առանց լարերի...
Մի՛ զարմացեք, երբ մարդիկ քննադատում են կառավարությանը։ Բոլոր քննադատողները չեն, որ ինչ-որ մեկի պատվերն են կատարում, անձնական հաշիվներ ունեն կամ դժգոհության համախտանիշով են տառապում...
Որքան էլ ՀՀ ընտրությունները կարևոր ու բախտորոշ լինեն Հայաստանի համար, այդուհանդերձ, չի կարելի նույնիսկ մեկ վայրկյան աչքից բաց թողնել միջազգային իրավիճակը։
Քիչ առաջ Իրանի և Իսրայելի պատերազմը, դեռևս լիովին չմարած, հայտնվեց ամբողջական վերաբռնկման եզրին։ Ի պատասխան Բեյրութի դեմ իսրայելական հարվածների՝ Իրանը արդեն 4–5 ալիքով հրթիռային համազարկեր է արձակել Իսրայելի ուղղությամբ...