ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ԱԺ-ում «Նոյի» փոխարեն «Բյուրեղ» են խմում

ԱԺ-ում «Նոյի» փոխարեն «Բյուրեղ» են խմում
04.06.2019 | 13:58

«Ժամանակը» գրում է. «Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն այլևս «Բյուրեղ» են խմում: Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը:
Որևէ մեկը չի հարցրել պատգամավորների կամ աշխատակազմի կարծիքը, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. Հայրապետյանը չի հարաբերվում իշխանության հետ, մինչդեռ Արսենյանը, ըստ տարածվող լուրերի, լուծել է իր հարցերը Փաշինյանի իշխանության հետ»։

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ