«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Խնդրում եմ դադարեցնել հացադուլը. նա արժանի չէ Ձեր ու ձեզ նման շատերի տառապանքին

Խնդրում եմ դադարեցնել հացադուլը. նա արժանի չէ Ձեր ու ձեզ նման շատերի տառապանքին
30.05.2026 | 16:11

Բա մարդ տարիներ շարունակ պայքարի թշնամու և Արցախի կոռուպցիոն համակարգի դեմ, տասն ամիս հարազատների և Արցախի ողջ հայության հետ սովի ու նվաստացման դժոխքով անցնի, զրկանքներով հասնի իր հայրենիքի այս վերջին հողապատառին, երկրի ղեկավարին հարցնի, թե ինչու էր նյութապես և բարոյապես աջակցում Արցախը հյութաքամ անող գարշելիներին ու ի տրիտուր` այսպիսի արձագա՞նք ստանա. «Դու ընչի՞ ես կենդանի մնացել: Ընչի՞ չես զոհվել: Դուք ընչի՞ եք կենդանի մնացել»...

Պատվարժա՛ն Արթո՛ւր Օսիպյան, Ձեր տեղին ընդվզումը հասկանալի և գնահատելի է մարդ արարածի, բայց ո՛չ լափից չկշտացող գիշատչի համար: Որպես քաղաքական պայքարի ձև, իհարկե, ընդունելի է նաև հացադուլը, որը կոչված է հանրության ուշադրությունը բևեռելու աղաղակող անարդարության վրա: Բայց մեկը, ով իրեն իր իսկ սև գործերն ի ցույց դնելու համար ցուցարարին մահ է մաղթում անամոթաբար, պետք է նկատի ունենաք, որ այս պահին ստիպում է Ձեզ մոտենալ իր հրեշավոր բաղձանքի իրականացմանը: Նա արժանի չէ Ձեր ու ձեզ նման շատերի տառապանքին: Արդ` խնդրում եմ դադարեցնել հացադուլը, մի փոքր համբերությամբ լցվել և մոտ օրերս կայանալիք ընտրության դրական ելքի հույսով լցված` վերականգնել առողջությունը և լծվել մոտալուտ հատուցման պահանջին:

Խորին հարգանքով` երևի Ձեզ անհայտ բարեկամ

Հ. Գ. Չգիտեմ` հորդորս կունենա՞ իր դրական ազդեցությունը, համենայն դեպս խնդրում եմ Արթուրի փաստաբանին և նրա հետ կապ ունեցող անձանց նրան հասցնել գրառումս:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ