Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ստվար մուսուլմանական բնակչություն ունեցող եվրոպական երկրներն ու դեմոկրատիա կոչվող մրցակցային տեխնոլոգիան

Ստվար մուսուլմանական բնակչություն ունեցող եվրոպական երկրներն ու դեմոկրատիա կոչվող մրցակցային տեխնոլոգիան
19.08.2026 | 12:50

Ես այսօր կուզենայի մեր մտածող մարդկանց ուշադրությունը հրավիրել դեմոկրատիա կոչվող տեխնոլոգիայի մի առանձնահատկության վրա, որը հստակորեն զգացվում է ստվար մուսուլմանական բնակչություն ունեցող եվրոպական երկրներում։

Այդ տեխնոլոգիան, որի նպատակը բազմակուսակցական մեխանիզմի միջոցով իշխանություն գրավելն է, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ ավելի մեծ թվով ձայներ հավաքելու համար։

Այս իմաստով, ստվար մուսուլմանական բնակչությունը, անկախ նրա ձգտումներից, նպատակներից ու տեղից կոնկրետ հասարակության մեջ, ընտրապայքարի թիրախներից մեկն է։

Այսինքն, կա իրական ռիսկ, որ իշխանության համար մրցակցող քաղաքական ուժերը, ձայներ գրավելու նպատակով, սիստեմատիկ աշխատանք կատարեն նման ուժերի համակրանքը գրավելու համար, ուժեր, որոնք կարող են նաև պետականամետ չլինել ու հասարակական շահը չհետապնդել։

Դա էլ պարզապես նշանակում է, որ արևմտյան հասարակությունների կյանքի հիմք ծառայող դեմոկրատիա կոչվող մրցակցային տեխնոլոգիան անմիջական հակասության մեջ կլինի սեփական պետական-հասարակական շահի հետ։

Բնականաբար, այս հանգամանքը չէր կարող որևէ էական դեր ունենալ այն ժամանակներում, երբ եվրոպական առաջատար հասարակությունները միատարր էին, բայց հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է, և այս գործոնը կարող է ընդհուպ մինչև կոնկրետ երկրների հասարակական ու պետական կյանքը խարխլել։

Մյուս կողմից էլ, բացառված չէ, որ այս երևույթը հասարակությունների կառավարման ավելի բարձր մակարդակի որևէ տեխնոլոգիայի բաղկացուցիչ մասն է, ներառյալ՝ միգրանտների հոսքի ակնհայտ կառավարելիությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ