ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Անընդհատ բեմադրվող դրամատիկ շոու, որտեղ ինքը մշտապես գլխավոր դերակատարն է

Անընդհատ բեմադրվող դրամատիկ շոու, որտեղ ինքը մշտապես գլխավոր դերակատարն է
08.07.2026 | 12:04

Բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեսարանների մարդ է։ Նրա համար քաղաքականությունը ոչ թե պետական կառավարում է, այլ անընդհատ բեմադրվող դրամատիկ շոու, որտեղ ինքը մշտապես գլխավոր դերակատարն է։ Յուրաքանչյուր նոր ճգնաժամ կամ աղմկահարույց զարգացում նա միանգամից վերածում է հերթական տեսարանի, որի առանցքում դարձյալ ինքն է։

Ի դեպ, 2000 տարի առաջ Ներոնն էլ էր իշխանությունը հաճախ ընկալում որպես բեմ, իսկ սեփական կերպարը՝ որպես գլխավոր ներկայացում։ Երբ երկրի ներսում իրավիճակը լարվում էր, նրա համար առաջնայինը ոչ թե խնդիրների լուծումն էր, այլ այն, թե ինչպես է ինքը երևում այդ ամենի ֆոնին։

Այսօր միայն կատարողն(ները ) է փոխված, քանզի ցանկացած քաղաքական լարվածություն՝ լինի ներքին, թե արտաքին, Փաշինյանի համար ոչ թե վտանգ է, այլ միջավայր, որտեղ նա փորձում է վերարտադրել իր գլխավոր հերոսի կերպարը։ Եվ այդ ամենն ուղեկցվում է նույն՝ «ներոնյան ժպիտով», որը կարծես արտահայտում է ոչ թե պետության վիճակի նկատմամբ անհանգստություն, այլ մի յուրահատուկ անձնական բավարարվածություն՝ հասարակական պառակտման և ներքաղաքական անկայունության հաշվին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ