Լինում են պահեր, երբ դիպվածային մի պատկեր կամ համացանցային ինչ-որ Reels հուշի թևերով քեզ հասցնում է անցյալ, պատառոտում ներկայի անբարո քողն ու ստիպում նորովի վերապրել ամբողջ կյանքդ...
Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին...
Ինչ-որ միջազգային համակարգի տվյալների համաձայն՝ մեր դպրոցականների կրթական մակարդակը շատ ցածր է: Եվ այդ առթիվ երկու օր է կարդում ենք բազմաթիվ զարմացած մարդկանց գրառումներ...
Արցախը համատեղ կործանած այս երկուսը կրկին հանդիպելու են Փարիզում, ինչը ոչ մի լավ բան չի հուշում մեզ։ Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու մեր դեմ...
Այսօր փորձենք ներկայացնել այն գործիքակազմերն ու ենթաշերտերը, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից 8 տարվա ընթացքում ոչ միայն փայլուն կիրառվել են, այլև դրանց միջոցով հանրության մոտ նա ներկայացել է որպես «հասարակ», «հայրենասեր», «ժողովրդի դարդ ու ցավով» ապրող մարդու կերպար...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...