Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Խաղաղությունը՝ ծխածածկույթ

Խաղաղությունը՝ ծխածածկույթ
14.09.2023 | 11:45

Անցած տարի այս օրերին թշնամին հրետակոծում էր հայկական բնակավայրերը Գորիսից մինչև Սոթք։ Հայկական կողմն ունեցավ 224 զոհ, բայց 224 վայրկյան անգամ սգո օր չհայտարարվեց։

Մինչ օրս անհետ կորած է համարվում 2 զինծառայող։ Մեկի՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մասունքները Կուտականի դիրքերում են մնացել Հայրն ամեն օր հեռադիտակով նայում է որդու ոսկորներին ու արդեն մեկ տարի է չի կարողանում հողին հանձնել՝ «խաղաղասեր» թշնամին չի թողնում այն դուրս բերել։ Իսկ 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանը Վերին Շորժայի դիրքերից ոչ տուն եկավ, ոչ զորամաս վերադարձավ։ Մինչ օրս նրա ճակատագիրն անհայտ է:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 8753

Մեկնաբանություններ