Հայաստանի հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) աշխատանքը սկսվում է 9:00-ին: Այսինքն, վերջիններս պետք է արթնանան, հոգան բնական կարիքները, լվացվեն կամ լոգանք ընդունեն և դուրս գան տանից...
Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ոչ մի պետություն իշխանությանը չէ: Ոչ մի բանակ իշխանությանը չէ, որքան էլ այս իշխանությունները փորձեն իրենց միաձուլել պետության հետ, դուք դա մի արեք...
Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է իշխանություն, որի առաջնորդներն իրենց կյանքով ու գործով ապացուցել են, որ մինչև ուղնուծուծը ՀԱՅ են՝ հայրենասեր են, ազգասեր և աշխատասեր...
Մարդը բացել, Գուգլի քարտեզով (էն որ ռուսական չի, ամերիկյան է, այ էդ գուգլի) պարզ ցույց է տալիս մեր երկրի մարմնի մեջ խրված ադրբեջանական դիրքերի ամրաշինություններն ու ճանապարհները...
Եթե ավելի կոնկրետ ու առարկայական՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից հետխորհրդային երկրները Արևմուտքին առհասարակ հետաքրքրել են երկու հիմնական բաղադրիչների մասով...
Իսկ դու գիտե՞ս, թե ում ես նվիրում քո ձայնը, երբ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԵՍ ԳՆՈՒՄ
Եկեք վերջապես անկեղծ խոսենք մի բանի մասին, որը շատերը կամ չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում...
Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում և սահմաններին հասնել դեէսկալացիայի։ Մեկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշավի սկզբում, ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթե մենք մտածենք, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է որևէ այլ մայրաքաղաքում...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...