Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգ ու պարից, տեսախցիկների առջև տարբեր ուտեստներ համտեսելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց «հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ Իլհամ Ալիևը...
Նախընտրական Հայաստանի օրակարգում կա ամեն բան՝ քաղաքականության ծայրաստիճան պրիմիտիվացում, կենցաղայնացում, պոպուլիզմի բարձր մակարդակ, քաղաքականության օրենքների անտեսում, և քանի մոտենանք ընտրություններին՝ դրանք ավելի խորանալու են...
Չգիտեմ՝ ով կհիշի, 2003-ից 2008 թվականներին «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում «Գյուղամեջ» հաղորդաշարը, որի ռեժիսորը ես էի: Երբ դեռ նոր էինք սկսում, հեղինակը որպես տարբերակ առաջարկեց, որ ինքն էլ կադրում լինի...
Նախորդ օրը Ներսես-ախպարի կրպակին քով մսագործին հանդիպեցա:
Դե գիտեք, միսն էլի թանկացել է: Չնայած, այդ ե՞րբ էր էժանացել, որ մի հատ էլ՝ «էլի թանկացել է»...
Որքան էլ անհավատալի թվա, այնուամենայնիվ, փաստ է՝ երկար եմ փնտրել մտատանջող հարցի պատասխանը՝ «իրական» Հայաստանում ո՞րն է Պուշկինի «Ազատություն» ներբողի («Вольность» ода) գաղտնագիրը...
Տղամարդու ամենակարևոր առաքինությունը խիզախությունն է, իսկ կնոջը՝ ամոթխածությունը։
Նախապես ասեմ, որ հայ տղամարդը դեռ հին ժամանակներից սկսած փառաբանվել է իր խիզախությամբ, ավանդապաշտությամբ ու աշխատասիրությամբ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...