«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

ԲՀԿ-ի «պարզունակ քայլը»

ԲՀԿ-ի «պարզունակ քայլը»
07.11.2012 | 18:49

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրարադարձել է նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որտեղ նշվում էր, թե պիտի անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդրանական համակարգի: Այս շրջանակում կուսակցությունը առաջիկա օրերին քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ պիտի սկսի: «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»,-նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ