«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Որքան հիշում եմ՝ դուք էիք թախանձում, որ Ռուսաստանը ձեզ ազատի «ստրկությունից»

Որքան հիշում եմ՝ դուք էիք թախանձում, որ Ռուսաստանը ձեզ ազատի «ստրկությունից»
24.05.2026 | 12:40

Ես անկեղծ չեմ հասկանում հիմա էլ բողոքելը, թե «տեսա՜ք, Ռուսաստանը արգելեց ծաղիկը, ալկոհոլը, միրգը: Տեսա՜ք, էդ վատ Ռուսաստանը ասում է գազը կթանկացնեմ...»:

Ժողովուրդ ջան, բայց ես որքան հիշում եմ, դուք էիք թախանձում, որ Ռուսաստանը ձեզ ազատի «ստրկությունից»։

Բա խնդիրն ինչո՞ւմն է։

Թուլացեք ու հաճույք ստացեք։

Եկել է ժամանակը, որ էն կեղծ «պրոֆեսորը» դառնա թուրքի շուն, նիկոլական ծվծվիկները դառնան եվրոպական լեվլի ծվծվիկներ։

ՈՒ ոչինչ, որ ձեր աննորմալ խելքից ես ու իմ նման էլի շատ մարդիկ են տուժելու, ովքեր ձեր անուղեղ վարքագծի հետ կապ չունեն։

Ես միայն ուրախ եմ, որ դուք ձեզ այլևս «ռսի ստրուկ» չեք զգա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ