ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ինչ էր ասել Ռուբիոն

Ինչ էր ասել Ռուբիոն
04.06.2026 | 15:13

ՔՊ-ի պարագլխի գործելակերպի հիմնական հնարքը կեղծ պատրանքներ ստեղծելն է` անհնարին ստերի ու կեղծիքների մի կծիկ, որի ազդեցությամբ հասարակ մարդու մոտ ձևավորվում է զուգահեռ իրականություն, ու անջատվում է իրականության զգացողությունը։

Ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսում։ Նա ասել է՝ Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ը փորձում է իրենց դուրս մղել Կովկասից, իսկ իրենք ընդամենը ցանկանում են ներկա գտնվել այս տարածաշրջանում՝ իրենց շահերն ապահովելու համար։ Այսինքն, ցանկանում են համագործակցել։

Նույն կարծիքն է պարբերաբար հնչում Ռուսաստանից ու Իրանից։ Իրենք դեմ չեն TRIPP կոչեցյալին, բայց իրենց շահերը պետք է հաշվի առնվեն, պետք է մասնակից լինեն այդ նախագծին, այլապես այն կյանքի չի կոչվի։

Պատահական չի, որ հենց այս օրերին ակտիվորեն TRIPP-ի հետ կապված փաստաթղթեր են ստորագրվում, այսինքն, ընտրությունների ժամանակ արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում, այնինչ, նման փաստաթղթերն ընտրությունների արդյունքում ձևավորված կառավությունը պետք է ստորագրեր։

Ինչ է նշանակում «երաշխավորված խաղաղություն» ասածը։ Դա նշանակում է, որ այդ խաղաղությունը պետք է հիմնվի բոլոր կողմերի համաձայնության վրա, և Հայաստանը դառնա համագործակցության, այլ ոչ թե հակամարտության տարածք։

Ինչ է անում ՔՊ պարագլուխը։ Նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական կոնֆլիկտի վայր, հույս ունենալով, որ մի կողմն իրեն կաջակցի վերարտադրվել, իսկ հետո` թեկուզ ջրհեղեղ։

Ինչ է պետք Հայաստանի քաղաքացիներին։ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատվել Մահաբերից, երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ, իսկ արտաքին քաղաքականության հիմքում դնել ոչ թե կոնֆրոնտացիայի թեզը, այլ հաշվի առնել առաջին հերթին Հայաստանի շահերն ու դրանք ներդաշնակել արտաքին իրողությունների։

Հ.Գ. Անդրանիկ Թևանյանի դեմ թխված անհեթեթ, որևէ հիմք չունեցող մեղադրանքը հենց արտաքին հակամարտություններ հրահրելու քազաքականության հանգույցներից մեկն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ