Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Միայն սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա

Միայն սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա
09.07.2026 | 10:47

Հայտարարություն

Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։

«Մայր Հայաստան» կուսակցությունը նման անօրինությունների տուժողներից է, որի նախագահ Անդրանիկ Թևանյանը, կրկին Փաշինյանի ապօրինի, հրապարակային հրահանգով, շինծու գործով ձերբակալված է, իսկ մյուս անդամների տներում խուզարկություններ են կատարվել։ Մենք մեր օրինակով գիտենք, թե ինչպես է գործում ռեժիմի «արդարադատությունը»։

«Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։

Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը։

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ