«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Արտոնություն ստացան

Արտոնություն ստացան
06.04.2018 | 01:16

Երեկվա իր վերջին նիստում կառավարությունը վերջին լավությունն արեց «Ալեքս Տեքստիլ» և «Զեննի», նույն ինքը՝ SALI, ընկերություններին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, գործադիրն էլ նշված ընկերություններին ներմուծվող սարքավորումների և նյութերի մաքսատուրքի ազատման արտոնություն տրամադրեց:

«Այս ոլորտների զարգացումը գերակա ուղղություն է հռչակված, ուստի արտոնության տրամադրումը չպետք է կապել տվյալ ընկերությունների սեփականատերերի անվան հետ»,- մեզ հետ մասնավոր զրույցում ասաց կառավարության անդամներից մեկը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ