ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
19.06.2012 | 17:16

Հունիսի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +7 +12, ցերեկը` +20 +25, ցածրադիր մասերում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +26 +31, Լոռիում` գիշերը՝ +9 +14, ցերեկը` +24 +29, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +30, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +16 +20, ցերեկը՝ +30 +34, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +29 +32, նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +22 + 25, և Արցախում գիշերը` +16 +19, ցերեկը` +25 +29 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-75 տոկոսի սահմաններում:
Երևանում, հունիսի 20-24-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Ջերմաստիճանը գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +32 +34, երեկոյան կողմ` +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:



Դիտվել է՝ 9813

Մեկնաբանություններ