Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Փաշազադեն տքնում է խափանել որևէ ձևաչափով Վեհափառ Տիրոջ հետ հնարավոր հանդիպումը

Փաշազադեն տքնում է խափանել որևէ ձևաչափով Վեհափառ Տիրոջ հետ հնարավոր հանդիպումը
26.11.2025 | 15:18

Փաշազադեն Հայ Եկեղեցու հանդեպ ագրեսիվ կեցվածք դրսևորելու հրահանգը խիստ հետևողականորեն կատարելով (արդեն հասցրել է չորս անգամ հրապարակավ զրպարտանք հնչեցնել), հետապնդում է ոչ միայն հեռահար, այլև կոնկրետ իրավիճակային նպատակներ, որոնցից առաջնահերթը հատկապես՝ շինծու դատավարության զոհ հայ ռազմագերիներին առնվազն այս փուլում, այն էլ Հայ Եկեղեցու միջնորդությամբ հանձնելու հնարավորությունը ամեն գնով բացառելն է: Ուստի տքնում է ուղղակի խափանել որևէ ձևաչափով իր հետ Վեհափառ Տիրոջ հնարավոր հանդիպումը: Իհարկե, խիստ մտահոգված են նաև Արցախի թեմը պահպանելու, Հայոց ցեղասպանության և նմանաբնույթ այլ առանցքային հարցերի առնչությամբ Վեհափառ Տիրոջ և Մայր Աթոռի դիրորոշումներով: Սրանք ոչ թե բացառում են իրական փոխշահավետ բարեկամությունը, այլ առավել կայուն, ազնիվ և երկարատև հարաբերությունների անփոխարինելի գրավական են:

Ինձ վիճակվել է ներկա լինել վերջին շրջանում Կիրիլ Պատրիարքի մոտ Վեհափառ Տիրոջ և Փաշազադեի բոլոր եռակողմ հանդիպումներին, որոնց ողջ ընթացքում արտաքուստ ագրեսիվ այդ հոգևոր առաջնորդը ակնհայտ վերածվում էր ինքնուրույն դեմք ու միտք չունեցող սովորական կատարածուի:

Ինչևէ, բոլոր այդ հանդիպումներն արդյունք են տվել, ինչն ընդունված չէ լուսաբանել, շատերն առանց այդ էլ են հասկացել:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ