Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
06.10.2012 | 11:56

Հոկտեմբերի 6-10-ին առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կդիտվի նաև 15-20 մ/վրկ արագությամբ քամու ուժգնացում: Քամին հարավային՝ 4-9մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +3 +8, ցերեկը` +17 +21, ցածրադիր մասերում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19 +26, Լոռիում` գիշերը՝ +5 +8, ցերեկը` +18 +22, Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +19 +23, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +10 +14, ցերեկը՝ +24 +26, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22 +26, նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +16+ 21 և Արցախում գիշերը` +9 +13, ցերեկը` +16 +20 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 3 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-80 տոկոսի սահմաններում:
Երևանում` հոկտեմբերի 6-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ կդիտվի նաև 15-20 մ/վրկ արագությամբ քամու ուժգնացում: Ջերմաստիճանը գիշերը` +12 +14, ցերեկը` +24 +26, երեկոյան կողմ` +20 +22 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 41240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ