Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Փաշինյանը ոչ մի բանի առաջ չի կանգնում

Փաշինյանը ոչ մի բանի առաջ չի կանգնում
30.11.2020 | 19:37

Մինչ ոստիկանական պատի հետևում Նիկոլ Փաշինյանը վախվորած իրավական համակարգի ներկայացուցիչների հետ է հանդիպում, հերթական անհասկանալի հրահանգները տալիս, իրավականությունից ու օրինականությունից խոսում, ոստիկանությունը դրսում ցույց անող քաղաքացիներին է բերման ենթարկում։ Ու սա այն դեպքում, որ օրերս դատարանը որոշում կայացրեց քաղաքացիներին թույլ տալ խաղաղ հավաքներ անցկացնել։ Այս իշխանությունն անգամ իր որոշումներին տեր չի կանգնում, էլ ուր մնաց, որ կայունություն հաստատի երկրում։ Չնայած չի բացառվում, որ այդ որոշումը կայացնողներն այսօր ևեթ հռչակվեն «նախկիներ» ու հեռացվեն համակարգից։ Իսկ «նախկին» պիտակավորումը դիվահար է անում որոշ շրջանակների։ Բավարար է մեկին այդպիսի որակում տալ, նա կդառնա առավել անընդունելի մարդ մի երկրում, որտեղ հող հանձնած մարդը իշխանության ղեկին է, իսկ այդ «նախկինը» պայքարում է, որ այդ որակն այլևս չլինի երկրի ղեկին։

Թե որքան ժամանակ է Փաշինյանը պատրաստվում ոստիկանական պատի հետևում թաքնվելով, ակնհայտ ապօրինի հրահանգներ տալ, երկիրը տանել անդունդը, կախված է միմիայն մեզանից, որովհետև Փաշինյանը ոչ մի բանի առաջ չի կանգնի, ոչինչ նրան հետաքրքիր չէ, բացի իր աթոռից, որը պահելու համար նա պատրաստ է անգամ ողջ ազգին զոհել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ