«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ

Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ
15.10.2026 | 12:30

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։

Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ։

Տիգրանաշենով անցնում է Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ուղղության Մ-2 մայրուղու շուրջ 4,5 կմ հատվածը։ Այստեղ ադրբեջանական վերահսկողության հաստատումը Բաքվին հնարավորություն կտա ազդելու Հայաստանի ներքին հաղորդակցության և Իրանի հետ բեռնափոխադրումների վրա։ Դրա հետևանքները զգալու են նաև Տիգրանաշենից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող մարդիկ։

Արծվաշենն Ադրբեջանի համար նման ռազմավարական, հաղորդակցային կամ տնտեսական նշանակություն չունի։ Բաքվի համար այդ տարածքի պատկանելությունից կախված չէ երկրի հիմնական հատվածների միջև հաղորդակցությունը կամ արտաքին առևտրի կարևոր ուղղութունների աշխատանքը։ Մինչդեռ Տիգրանաշենի դեպքում Հայաստանի համար հենց այդպիսի հարցեր են առաջանում։

Այս տարբերությունը պետք է ընկած լինի Երևանի բանակցային դիրքորոշման հիմքում։ Տարածքների մակերեսների համադրումը կարող է ստեղծել հավասար փոխանակման տպավորություն՝ քողարկելով դրա հետևանքների անհավասարությունը։

Արծվաշենի վերադարձն էլ պետք է գնահատել հասանելիության տեսանկյունից։ Այն շարունակելու է մնալ Ադրբեջանի տարածքով շրջապատված, ուստի դրա բնակեցումը, մատակարարումն ու անվտանգությունը կախված են լինելու Բաքվի հետ պայմանավորվածություններից։

Հայաստանին պետք է այնպիսի սահման, որի պայմաններում Երևանից Սյունիք հասնելու կամ Իրանի հետ առևտուր անելու համար ստիպված չենք լինի մշտապես բանակցել Ադրբեջանի հետ։

Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։ Քառակուսի կիլոմետրերի հաշվեկշիռը կարող է պահպանվել, սակայն երկրի հաղորդակցային անվտանգությունը՝ էապես վատթարանալ։

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ