Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Մեր հասարակությունն ապրում է խոր բարոյահոգեբանական ճգնաժամ

Մեր հասարակությունն ապրում է խոր բարոյահոգեբանական ճգնաժամ
15.01.2026 | 13:09

Հանրային պառակտված իրականության մեջ մարդիկ լիովին կորցրել են ապրումակցության զգացումը։ «Բաժանիր, որ տիրես» սատանայական ասույթը՝ պետական մակարդակով հավատամքի վերածված, ամեն օր սնուցում ու խրախուսում է այս իրավիճակը:

Ամեն ինչ գլխիվայր է շրջվել։ Տգիտությունը գերակա արժեք է հռչակվել, կեղծիքը՝ ճշմարտություն։

Հոգևոր արժեհամակարգով առաջնորդվող մարդկային գոյության կերպին փոխարինելու է եկել զգայական, իսկ եթե ավելի ստույգ հոմանիշ օգտագործեմ՝ պիտի ասեմ՝ կենդանական կացութաձևը:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զրոյական վիճակի է հասցված։

Այսօր, իրականում, արդեն հայոց պետականության լինել-չլինելու հարցն է դրված զոհասեղանին: Եվ այս օրհասական իրականության ֆոնին մեր ժողովրդի գոյաբանական խնդիրների պատասխանատու անձանց «քաղաքագիտական» միտքը բուլվարային ասեկոսեների ողբերգական մակարդակի էժանագին իմիտացիաներով՝ անալիտիկ մտածողությունից զուրկ զանգվածին մանիպուլացնելով է զբաղված։

Հանրային կյանքի բոլոր ոլորտների աննախադեպ դեգրադացիայի հետևանքով հասարակության հիմնական հատվածը խարխափում է կործանարար մոլորությունների մեջ։

Այս ազգային ու արժեհամակարգային շարունակաբար փլուզվող իրականության մեջ մեր պետականության հերթական անկման ականատեսը դառնալով՝ հոգիս երբեմն-երբեմն դատարկում եմ ֆեյսբուքյան հարթակում՝ հրապարակագրություններ գրառելով։ Սակայն պատեպատ զարկվելու այդ անօգուտ «զբաղմունքից» էլ եմ լիովին հիասթափվել, քանի որ արդեն տեղի ունեցող կամ ունեցած իրադարձությանը հրապարակագրությամբ անդրադառնալը՝ «կռվից հետո բռունցքները թափահարելու» ողորմելի տեսարանի եմ նմանեցնում:

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ