ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Հանրապետություն». Անկախությունը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել և 21-րդ դարը մերը դարձնելու հնարավորություն տվել

«Հանրապետություն». Անկախությունը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել և 21-րդ դարը մերը դարձնելու հնարավորություն տվել
21.09.2020 | 13:38

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է աշխարհի բոլոր հայերի ամենակարևոր ու գլխավոր տոնը՝ Անկախության օրը: Բոլոր ազգերն ունեն իրենց անկախության օրը, բայց մերը ոչ միայն տոն է, այլև՝ պատմության ու ապագայի միասնության խորհրդանիշ: Այս տոնը միավորում է բոլորիս՝ աշխարհի որ անկյունում էլ լինենք, Հայրենիք ունենալու զգացողությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ Հայրենիքն ու Անկախությունը մեզ համար անսակարկելի արժեք են, որ անհրաժեշտ պահին վեր են անգամ կյանքից: Ընդամենը երեք տասնամյակում մենք անցել ենք բոլոր հնարավոր փորձություններով՝ երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, հաղթանակ, ահաբեկչություն, իշխանափոխություններ ու հեղափոխություններ: Պատերազմի ու խաղաղության փորձություններով իմաստնացած մենք ազգովի հասել ենք մի հանգրվանի, որտեղ այլևս Անկախությունը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել և 21-րդ դարը մերը դարձնելու հնարավորություն տվել:


«Հանրապետություն» կուսակցությունը, որ փաստացի դարձել է 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության պատմության մասը, հետայսու ևս իր գործունեության առանցքում ունենալու է մեր մշակույթի ու ինքնության, ինքնիշխանության ու բանակի հզորացումը, տնտեսության զարգացումը և հնարավորն անելու է իր ծրագրերը իրականացնելու համար:

Դիտվել է՝ 3237

Մեկնաբանություններ