ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում էլ սխ­րանք­ներ են պետք

Դի­վա­նա­գի­տա­կան հար­թա­կում  էլ սխ­րանք­ներ են պետք
06.10.2020 | 00:34

Ար­դեն 9-րդ օրն է հայ ժո­ղո­վուր­դը կե­նաց ու մա­հու կռիվ է տա­լիս, խա­փա­նում Թուր­քիա­յի աշ­խար­հա­կալ ծրագ­րե­րը, իսկ այդ նույն աշ­խար­հը, դի­տոր­դի պես մի կողմ քաշ­ված, ըն­դա­մե­նը չե­զոք հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում։ Այդ­պես է ե­ղել միշտ, այդ­պես էր 1915-ին ու դրա­նից ա­ռաջ։ Միակ բա­նը, որ այս ըն­թաց­քում պի­տի փոխ­վի ու փոխ­վել է, հա­յու­թյունն է, որն ան­գամ պա­տե­րազ­մի մեջ չի կորց­նում իր մարդ­կա­յին դեմ­քը։ Այս պա­տե­րազ­մը հեր­թա­կան ան­գամ մեզ մի մեծ դաս տվեց. մենք պի­տի մեր ճշ­մար­տու­թյու­նը լսե­լի դարձ­նենք, մենք պի­տի անհ­նար ու հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նենք, որ շատ եր­կր­նե­րի բա­րե­հա­ճու­թյու­նը վա­յե­լենք, մենք պի­տի դաշ­նա­կից­նե­րի ա­մե­նօ­րյա փնտր­տու­քով զբաղ­վենք։ Այս ա­մե­նը միայն այն պատ­ճա­ռով, որ հաղ­թա­նակ­նե­րը ան­կո­րուստ կամ հնա­րա­վո­րինս քիչ զո­հե­րով տր­վեն, մեր հույ­սը չպետք է միայն մեր խի­զախ զին­վո­րը լի­նի, ո­րը ոչ թե պի­տի մեռ­նի վասն հայ­րե­նյաց, այլ ապ­րի ու իր հզոր տե­սա­կը բազ­մաց­նի։


Ա­ռանց զեն­քի էլ պի­տի կա­րո­ղա­նաս սխ­րանք­ներ գոր­ծել։ Դի­վա­նա­գի­տու­թյունն էլ հե­րո­սու­թյան մի հար­թակ է, բայց խոս­քի, մտ­քի, հմ­տու­թյան, ճկու­նու­թյան, ազ­գիդ ու հայ­րե­նի­քիդ ճիշտն աշ­խար­հի աչ­քը մտց­նե­լու, նրան քեզ ա­ռա­վել մո­տեց­նե­լու, բա­րե­կա­մաց­նե­լու հա­մար։ Դաշ­նա­կից­նե­րի մեջ թշ­նա­մի փնտ­րե­լը լավ սո­վո­րու­թյուն չէ, դա դեռ չի նշա­նա­կում կցորդ լի­նել, ար­ժա­նա­պա­տիվ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լը խո­հե­մու­թյան նշան է։ Մեզ նման երկ­րի հա­մար մեծ շռայ­լու­թյուն է ընդ­գծ­ված ու ծայ­րա­հեղ կողմ­նո­րո­շու­մը, լի­նի դա արևմտա­մե­տու­թյան, ռու­սա­մե­տու­թյան, թե այլ «մե­տու­թյան հան­դեր­ձով»։ Բո­լոր եր­կր­ներն էլ կա­րող են պո­տեն­ցիալ դաշ­նա­կից լի­նել, եթե նրանց մա­սին հի­շես ոչ միայն պա­տե­րազ­մի, այլև խա­ղա­ղու­թյան օ­րե­րին` դի­վա­նա­գի­տո­րեն չա­փակշ­ռե­լով թե՛ քո, թե՛ նրա ազ­գա­յին-պե­տա­կան շա­հե­րը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ