Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Ինչի՞ համար շնորհակալություն

Ինչի՞ համար շնորհակալություն
22.01.2026 | 11:47

Մի տեսանյութ տեսա, որտեղ Հայաստանի անունից հնչում է «շնորհակալություն Ալիևին, ու դա ոչ ավելի ոչ պակաս ասում էր Նախագահ կոչվածը։

Եվ ինքս ինձ հարց տվեցի՝ ինչի՞ համար։

Շնորհակալություն այն դեպքում, երբ 140 հազար հայ ամիսներով շրջափակման մեջ էին, զրկված հացից, դեղից ու մարդկային տարրական պայմաններից։

Երբ անզեն հայ է սպանվում։

Երբ գերի ընկած մարդուն չեն խնայում։

Երբ պղծվում են հայկական գերեզմաններն ու եկեղեցիները։

Երբ խլվում է Արցախը։

Երբ խաղաղ քաղաքացին է դառնում զոհ։

Երբ հազարավոր մանուկներ մնացին որբ առանց հոր ջերմության։

Երբ 5000 հազար սարի նման տղերքին հանձնիք հողին։

Երբ հնչում են խոսքեր, որ մեկ հայ պետք է մնա այն էլ «թանգարանում»։

Այս ամենից հետո «շնորհակալություն» ասելը չի կարող չվիրավորել յուրաքանչյուր մարդու, ով իրեն հայ է համարում։ Սա արժանապատվության, հիշողության և պատասխանատվության հարց է ու դուք պատասխան եք տալու ամեն ինչի համար։

Պատմությունը վաղուց տվել է իր գնահատականը․

ոչխարների բանակը կարող է ուժեղ լինել, եթե առաջնորդվում է առյուծի կողմից,

իսկ առյուծների բանակը պարտվում է, երբ առաջնորդվում է ոչխարի մտածողությամբ։

Ժամանակը միշտ գալիս է։

Եվ այդ պահին յուրաքանչյուր մարդ պատասխան է տալիս իր արածի ու չարածի համար, ոչ ինչ չի մոռացվում։

1428-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ